ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Սահակյանց. «Այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև Հայաստանում կատարվող գործընթացների, վերջին 7 ամիսների վերաբերյալ գնահատական տալը, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ավելի վաղ ժամանակահատված է գնում:

«Իմ սպասելիքները չեն արդարացել շատ վաղուց՝ դեռ նախկին իշխանությունների օրոք: Իրավիճակն ավելի դժվարացավ ու վատացավ ներկայիս իշխանության օրոք: Այսինքն՝ խնդիրները գնալով միայն խորանում են: Խնդիրներն ավելի են մեծանում, իսկ լուծումները… Եթե անգամ ցանկություն կա լուծումներ գտնելու, ապա ոչ ոք այսօր ի վիճակի չէ այդ լուծումները գտնել, և այդ բարեփոխումներն իրականացնել: Այնպես որ, առանձնապես ակնկալիքներ չկան և այսօր մտահոգ սպասում եմ, թե ինչ է լինելու ընտրությունների ընթացքում, ինչ արդյունքներ կգրանցվեն և ովքեր կհայտնվեն խորհրդարանում»,-1or.am-ի հետ զրույցում ասաց Դ. Սահակյանցը:

Թեև ռեժիսորը սպասում է ընտրությունների արդյունքներին, բայց այդքան էլ համամիտ չէ այն կարծիքների հետ, թե 7 ամիսը բավարար չէր որոշակի փոփոխություններ արձանագրելու համար: 

«Առհասարակ աշխատող մարդը, որը ստեղծելու, կերտելու ունակություն ունի, այդ պահին ունեցած ինչ-որ հնարավորություններով անպայման դա անում է: Ու այն մարդիկ, որոնք ստեղծելու, կերտելու ունակություն չունեն, բնականաբար, երբեք դա չեն անի: Այն, ինչ արվում է այսօր, ուղղակի հիասթափեցնող է: Ես դեռ չեմ տեսնում դեպի առաջ ուղղված դրական քայլեր, որոնցով պետք է լուծվեն խնդիրները»,-նշեց նա:

Մտահոգությունների շարունակականությունը բացառելու ճանապարհն, ըստ ռեժիսորի, շատ ավելի խորն է: 

«Խնդիրը խորն է, որովհետև այստեղ բացարձակ կապ չունեն այն ուժերը, որոնք կային, որոնք կլինեն, և որոնք այսօր կան, քանի որ նրանք բխում են կոնկրետ մեր մենթալիտետից, մեր թույլտվությամբ և մեր ընկալմամբ են հայտնվում իշխանության: Ժամանակին շատ բաների վրա աչք փակելով՝ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Մենք ասելով՝ նկատի ունեմ հասարակությունը, մարդիկ: Մենք թույլ ենք տալիս մեզ այնքան թուլանալ, որ որոշենք ու ասենք՝ մեկ ուրիշը պետք է մեր կյանքը լավացնի: Կտրականապես համաձայն չեմ նշվածի հետ: Երբեք պետք չէ հույս դնել որևէ մեկի վրա, որը կգա ու կյանքը կբարեկարգի: Դա ունենալու համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք: Ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, որպեսզի ստեղծվի այն միջավայրը, որից հետո կծնվի այն լիդերը, որը կհամապատասխանի մեր ընդհանուր ընկալումներին: Եթե մենք ապրենք այնպես, ինչպես դարեր ի վեր ենք ապրել, միշտ կունենանք նույն խնդիրները և դրանք երբեք չեն լուծվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ համաձայնելով մինչ այս հնչած այն դիտարկման հետ, ըստ որի՝ խնդիրը ոչ թե զուտ հեղափոխության կամ իշխանափոխության մեջ է, այլ մարդկանց գիտակցության:

«Որովհետև արժեհամակարգ է փոխված, փոխված են նաև սիմվոլները, գաղափարները: Գլոբալիզացիան նոր սերնդի միջոցով մեզ նոր մարտահրավերներ բերեց, և հասարակությունը շատ-շատ բաների պատրաստ է: Եվ արժեզրկվել է այն ամենը, ինչն ունեցել ենք, իսկ ունեցածը չգնահատելն էլ բերում է այն խնդիրներին, որոնք այսօր ունենք»,- ասաց ռեժիսորը: 

Դ. Սահակյանցը իր մտահոգությունը հայտնեց նաև մայիսյան իրադարձություններից հետո առկա մթնոլորտի մասին. «Այն, ինչ կատարվում է համացանցում, անընդունելի է: Կա մի զանգված, որն իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով խոսել այս կամ այն մարդու մասին: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհանուր առմամբ այսօր տիրող գորշ վիճակն ուղղակի սարսափելի է ինձ համար»:

Մեր զրուցակիցը ընդգծեց՝ բոլորիս մեջ էլ նստած է և՛ ագրեսիան, և՛ պոզիտիվը:

«Երբ յուրաքանչյուրն իր կողքը հավաքում է 400 մարդ, պետք է պատասխանատվություն կրի այն էմոցիաների համար, որն արթնացնում է այդ մարդկանց մեջ: Եթե դա միայն ագրեսիան է, ատելությունը և հայհոյանք տարածելը, ապա կրկին ոչ մի լավ բան չենք կարող ունենալ: Իհարկե, կրկին գալիս ենք խորքային խնդիրներին, բայց այն, ինչ ունենք այսօր, ուղիղ մեզանից դուրս եկած է: Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչն այսօր կատարվում է»,-շեշտեց նա:

Նա ընդգծեց, որ իր մտահոգությունների շարքում նաև Արցախն է. «Ես շատ եմ մտածում Արցախի հարցի վերաբերյալ: Այդ նվաճումը, որը մենք ունեցել ենք մեր պատմության մեջ, եզակի է և ամենափայլուն հաղթանակներից մեկն է: Եթե մենք կորցնենք այդ հաղթանակի գաղափարը, մեր վերջի սկիզբը կսկսվի. խոսքը և՛ պետականության, և՛ մենթալիտետի, և՛ գաղափարախոսության մասին է: Դրա համար ես շատ անհանգիստ եմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular