ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն:

Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից գրված նամակներն ինչքան էլ տվյալ մարդու ձեռագրով լինեն, դրանց հեղինակները մեր հայրենակիցները չեն:

Ի դեպ, այս պահին ադրբեջանական կողմում Ա. Բաղդասարյանից բացի 3 հայազգի ներկայացուցիչ կա՝ Զավեն Կարապետյանը, Ույոլտանով ազգանունով մի ռուսաբնակ հայ և վերջերս անհասկանալի պայմաններում ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանը:

Ի աջակցություն Կ. Ղազարյանի, բերդավանցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացուն հետ վերադարձնելու համար:

Քարոզարշավի շրջանակներում այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, բայց, որքան էլ ծանր է, այս ամենը պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել, այլ պրագմատիզմի: Հակառակ դեպքում, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ կվնասվի:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանամերձ գյուղերում ապրող հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող անձինք անհասկանալի պայմաններում են հայտնվում Ադրբեջանում: Նրանք ոչ թե մոլորվում են, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են: 

«Առևանգվում են, որ հետագայում տարբեր առիթներով նրանց որպես փոխանակման միջոց օգտագործեն: Եվ այս հարցում մենք պետք է միակարծիք դառնանք, իսկ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պետք է պահանջել, որ սահմաններն ամրացնեն, որպեսզի մեր՝ հիվանդություններով տառապող անձինք անհայտ պայմաններում չհայտնվեն Ադրբեջանում»,– ասաց Լ. Ալավերդյանը: 

Ճանապարհներ փակելու փոխարեն բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հարազատները պետք է դիմեն ՄԱԿ–ին, ԵԱՀԿ– ին, այլ միջազգային կառույցներին և տեղեկացնեն Ադրբեջանի կողմից մարդասիրական նորմերի ոտնահարման այս փաստի մասին: Նման կերպ հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն միջազգային հումանիտար նորմերից բխող պահանջները: «Ես հասկանում եմ, թե մեր տղաների հարազատների հոգու ցավն ինչքան մեծ է, սակայն ճանապարհ փակելը խոսում է այն մասին, որ իրականում խորքային առումով չի ընկալվել, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Սովորաբար մենք առաջինն ենք օգնության ձեռք մեկնում, բայց երբ վարչապետի կինը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել, այդ պատճառով էլ մենք քայլեր չձեռնարկեցինք»,– ասաց Լ. Ալավերդյանը: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ փոխանակման առաջարկին, ապա դա միջազգային օրենքի խախտում է, համոզված է Լ. Ալավերդյանը, քանի որ մարդը չի կարող փոխանակման առարկա լինել:

«Փոխանակվում են միայն առարկաները: Մարդը չի կարող փոխանակվել: Այսինքն, Ադրբեջանի կողմից նման առաջարկություն հրապարակելը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Եթե սահմանի մյուս կողմում հայտնված անձի մասով չի հաստատվել քրեորեն հետապնդելի որևէ արարք, ապա պետությունները պարտավոր են նրան վերադարձնել, ոչ թե այն պայմանավորել այս կամ այն գործողությամբ: Եվ հենց այստեղ է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular