ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ցինիկ եւ ապաբարոյական կերպով փորձում է հասնել երկու հանցագործների վերադարձին. իրավապաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքուն ցինիկ եւ ապաբարոյական կերպով փորձում է հասնել երկու հանցագործների վերադարձին: Այս մասին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իարավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով քարոզչական նպատակներով գերի Արսեն Բաղդասարյանին օգտագործելու Բաքվի փորձերը:

«Նախ Արսեն Բաղդասարյանին ցանկանանք գերությունից եւ այն պայմաններից ժամ առաջ ազատվել, որոնց պայմաններում նա ստիպված է հրապարակայնորեն խոսել ամբոխի հետաքրքրասիրությունից պաշտպանվելու իր իրավունքի խախտման մասին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Ընդ որում նա նշեց, որ տեղի ունեցողն անսպասելի չէ նրանց համար, ովքեր խնդրով զբաղվում են, իսկ հատկապես ադրբեջանական ղեկավարությունը ողբերգական իրավիճակն օգտագործում եւ կոպտորեն քաղաքականացնում է՝ առաջ մղելու համար այն հայեցակարգը, որ Հայաստանը չի համաձայնվում գերիների, այսպես ասած, փոխանակմանը:

«Ընդհանրապես գերիների փոխանակման մասին խոսելը ապաբարոյական է: Կարելի է խոսել բացառապես քաղաքացիների վերադարձման մասին: Իրերն է հնարավոր փոխանակել»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը ձգտում է վերադարձնել 2 անձանց, որոնք դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի դատարանի կողմից. Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը երրորդ հանցակցի հետ կրկնակի սպանություն են կատարել, ընդ որում՝ սպանվածներից մեկն անչափահաս էր: «Նրանք Արցախում դատարանի առաջ են կանգնել եւ դատապարտվել են արցախյան օլրենքներով, որոնք միանգամայն ներդաշնակ են միջազգային քրեական իրավունքին»,- նշեց իրավապաշտպանը: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանական հասարակական եւ պետական կառույցներին, Ասկերովի եւ Գուլիեւի ազգականներին դատին մասնակցելու հնարավորություն են տվել, սակայն ոչ ոք չի արձագանքել:

«Սպանության համար դատապարտված երկու հանցագործներին հայերի դիմաց փոխանակելու անթաքույց, ցինիկ փորձ: Անհրաժեշտ է, որ հայ հասարակությունում սա միանշանակ ընկալվի: Ուստի ես կոչ եմ անում Արսեն Բաղդասարյանի եւ մյուս գերիներին հարազատներին ադեկվատ գնահատել իրավիճակը: Եթե կան ինչ-որ բողոքներ, դրանք պետք է Ադրբեջանի իշխանություններին, միջազգային հանրությանն ուղղել, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի իշխանությունների վրա եւ նրանք, վերջապես, ազատ արձակեն անմեղ Կարեն Ղազարյանին, Արսեն Բաղդասարյանին, Զավեն Կարապետյանին»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular