ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական տրամաբանությունն ուղղված է քանակին. գերակշռող էմոցիոնալ հատվածի և «սերիալային» հասարակության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն արդեն ուրվագծում է ընտրապայքարի հիմնական ճանապարհը: Թեև այն դե յուրե մի քանի օր է, ինչ մեկնարկել է, բայց առկա իրավիճակը վերլուծական դաշտին թույլ է տալիս որոշակի գնահատականներ տալ:
 
Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս իր գնահատականն ունի:
 
«Երկու ուժ պայքարում են միմյանց դեմ, և այնպիսի տպավորություն է, որ այդ երկուսը միմյանցից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Մնացածը, կարծեք թե, մնացել են ուշադրությունից դուրս»,–1or.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղտեխնոլոգը: 
 
Ինչ վերաբերում է սևի և սպիտակի տրամաբանությանը, ավագանու ընտրությունների հետ տարվող զուգահեռներին, Կ. Քոչարյանը նկատեց. «Երևանի ավագանու ընտրություններին այդ երկբևեռությունը վիրտուալ էր: ՀՀԿ–ն չէր մասնակցում այդ ընտրություններին: Այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը սև–սպիտակ էր խաղում վիրտուալ ուժի, իսկ հիմա՝ ռեալ ուժի հետ: Իսկ ՀՀԿ–ն իր պաստառներով, լոգոյով և ամեն ինչով իր վրա է վերցրել սև լինելը»:
 
Նրա խոսքով՝ երկու քաղաքական ուժերը հենց այդ խաղի կանոններով էլ խաղում են: Իսկ թե ուր կտանի այդ ճանապարհը, ըստ մեր զրուցակցի՝ կերևա տասը օր հետո:
 
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին, Կ. Քոչարյանը արձանագրում է, որ վերոնշյալ երկու ուժերը նախընտրական հստակ տեխնոլոգիաներ են օգտագործում. «Որոշակի կրեատիվություն կա «Մենքի» ու «Լուսավոր Հայաստանի» մոտ: Ես նոր ուժերից էի ինչ–որ բաներ սպասում, բայց նոր ուժերն ընդհանրապես զրոյական են, բացառությամբ՝ «Քաղաքացու որոշում» դաշինքի՝ կանաչ գույնի, որն ի սկզբանե աչքի ընկավ: Ուրիշ ոչ մի նորություն չկա»:
 
Կարգախոսների, լոգոների հանդեպ մեծ ուշադրությունը քաղտեխնոլոգը չի պայմանավորում որևէ հանգամանքի բացակայությամբ կամ առկայությամբ. «Ոչ թե քաղաքական ուժերի, այլ ԶԼՄ–ների խնդիրն է, որ դրանց վրա են ուշադրություն սևեռում: Սա եղել է միշտ և կապ չունի՝ ասելիք եղել է, թե՝ ոչ, լավն է եղել, թե՝ վատը, միշտ դրան են ուշադրություն դարձնում»:
 
Ընդհանուր առմամբ, ծրագրային կարևոր դրույթների անտեսվելու պատճառն, ըստ քաղաքագետի, մեկն է. «Ի սկզբանե բոլորն ուշադրություն են դարձնում երկու ուժերի «փոխհրաձգությանը»:
 
Այնուամենայնիվ, Կ. Քոչարյանը չի կարծում, որ այդ համատեքստում ուշադրությունից դուրս է մնում էլեկտորատը: «Հենց էլեկտորատի վրա էլ խաղում են, որովհետև մեր էլեկտորատը երբեք չի ուզում լսել խոսքեր կամ բանական խոսք: Մեր էլեկտորատը միշտ առաջնորդվում է էմոցիաներով, և նրանք հենց այդ էմոցիաների վրա էլ խաղում են: Այնպես չէ, որ սրա մեղավորը քաղաքական ուժերն են: Դրա մեղավորը մեր հասարակությունն է, որը սերիալային է, արցունք է ուզում և առաջնորդվում է էմոցիաներով: Ոչ մի խելոք միտք չի ուզում լսել: Ես նկատի չունեմ ամբողջ հասարակությանը, բայց, ցավոք, հասարակության մեծ մասն այդպիսին է»,–ասաց նա:
 
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ծրագրային դրույթների կարևորությունը բանական հատվածի համար վաղուց կա. «Բայց քանի որ առայժմ գերակշռում է էմոցիոնալ հատվածը, իսկ ընտրություններին պետք է ձայների քանակ, դրա համար նրանք ավելի շատ խաղում են քանակի, քան որակի վրա: Այս իրավիճակը չի լինի, եթե առաջիկա հինգ տարում, ով էլ լինի իշխանություն, աշխատի նրա վրա, որ հասարակությունը կրթվի և հասկանա՝ ինչն է առաջնայինը, ինչը՝ ոչ: Այսինքն՝ հասարակությանը բերել, այսպես ասած, շողուլի»:
 
Մեր զրուցակիցը քարոզարշավի ոճը, բառապաշարը որակում է հենց այնպիսին, ինչպիսին ուզում է տեսնել ու լսել հասարակությունը: Բայց, այնուամենայնիվ, քաղտեխնոլոգը ներկայիս քարոզարշավն ու դրա հռետորաբանության ազդեցությունը որևէ կերպ չի կապում արդեն ձևավորվելիք ԱԺ–ի հետագա աշխատանքի հետ: 
 
«Ըստ իս՝ նախընտրական շրջանը դրա հետ ոչ մի կապ չունի: Նախընտրական շրջանն ունի իր տրամաբանությունը և ավարտվելուց հետո իշխանության եկած ուժը պետք է ամեն ինչ անի, որ շտկի իրավիճակը, կրթի հասարակությանը՝ առաջնայինը երկրորդականից տարբերելու և դա հասկանալու առումով: Նախընտրական այսօրվա հռետորաբանությունը և տրամաբանությունը որևիցե կապ չունեն ապագայի հետ: Ընտրական տրամաբանությունն ուղղված է քանակին»,–ասաց նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular