ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ էր ձեռնտու բանավեճից խուսափումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում միմյանց հետ մրցող քաղաքական ուժերի միջև բանավեճեր տեղի չեն ունենում։ Այս մասին հատկապես վերջին ընտրությունների ժամանակ քանիցս բարձրաձայնվեց։ Հայաստանում գոյություն չունի հեռուստաբանավեճ ասված մշակույթը։ Ստացվում է այնպես, որ որպես կանոն քաղաքական ուժերը վախենում են, որ բանավեճի ընթացքում գուցե չկարողանան ճիշտ դիրքերից ներկայացնել իրենց, հատկապես, երբ դիմացինը ընդդիմության ներկայացուցիչ է։

Բանավեճը քաղաքական մրցապայքարի առանցքային դերակատարում ունեցող ատրիբուտ է, որի ընթացքում կողմերը կարողանում են ճիշտ դիրքավորվել և ներկայացնել իրենց ծրագրային և գաղափարական առանցքը: Բոլոր ժողովրդավարական երկրներում քաղաքական ընտրարշավի մասնակից ուժերն իրենց համար հիմնական ֆիշկա են համարում բանվաճերի անցկացումը, հատկապես հեռուստաբանավեճերը:

Այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն իր ՖԲ էջում հրապարակում էր արել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով անձնական բանավեճի, ներկայացնելով իր առաջարկները: Բուռն քարոզարշավում ներգրավված վարչապետը հոտընկայս պատասխանել էր, թե Վիգեն Սարգսյանն արտոնյալ չէ, և ինքը կբանավիճի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին համարի հետ միաժամանակ:

Այն հանգամանքը, որ այդ բանավեճը բավականին սուր և բուռն ընթացք կունենա, դրանում ոչ ոք չի կասկածում, եթե հաշվի առնենք, որ քարոզարշավի երեք օրերում և՛ ՀՀԿ-ն, և՛ «Իմ քայլը» դաշնքը բզկտում են միմյանց՝ ընդհուպ անձնական վիրավորանքներով և սպառնալիքներ ուղղելով իրար հասցեի: Անշուշտ սա ընդունելի վարքագիծ չէ ընտրապայքարի մասնակից ուժի համար, քանի որ պոլիտկոռեկտությունը լավ բան է, և պետք է հեռու մնալ անձնական տիրույթ մտնելուց:

Ինչևէ, երկու գործիչների բանավեճի հարցը դեռևս օդում կախված է, ավելի ճիշտ այն, թերևս, չկայանա: Նշենք մի քանի պատճառներ. հարց է առաջանում, թե ո՞ւմ էր ավելի ձեռնտու հանրային հարթակում տետատետ քննարկում անցկացնել: Կարող ենք նշել, որ, ըստ էության, Նիկոլն իր կարիերայի պիկին է և ունի հանրային անհավանական աջակցություն, սակայն խոցելի դիրքեր առկա են՝ չունի հստակ ծրագիր, որոշակի առումով վարչական ռեսուրսների կիառում է նկատվում, կառավարման յոթ ամիսների ընթացքում շոշափելի ձեռքբերումներ չկան. դրան զուգահեռ ՀՀԿ-ի իշխանության տարիների տապալումները վարչապետի հաղթաթուղթն են, բոլորս գիտենք թե նա ինչպես է ոլորտ առ ոլորտ գետնին հավասարացնում երբեմնի հզոր քաղաքական ուժին:

Չի կարելի միանշանակ ընդգծել, որ Նիկոլը խուսափեց բանավեճից, բավականին տրամաբանված է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանի կողմից դա կարող է ընդամենը մանիպուլյացիոն ժեստ լիներ՝ վստահ իմանալով, որ Փաշինյանը կհրաժարվի, և ՀՀԿ-ն դա կշահարկի որպես բանավեճից խուսափել, և հերթական անգամ կշահարկի Փաշինյանի գործունության քննադատությունը: 

Հուսանք, որ այնուամենայնիվ առաջիկա քարոզարշավին ականատես կլինենք կառուցողական բանավեճերի, որոնք մեր հանրությանն էլ ավելի կգեներացնեն և քաղքական մասնակցությունը կլինի բավականին ակտիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular