ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուլերը չգիտեն, թե երկրում ինչ գործընթացներ են ընթանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների թոհուբոհի ժամանակ հաճախ շատ հարցերի ուշադրություն չի դարձվում: Շատ դեպքերում նաև անտեսվում են հասարակության այն շերտերի ներկայացուցիչները, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով ի վիճակի չեն լինում ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ու եթե, օրինակ, շարժողական խնդիրներ ունեցողները ընտրարշավներին մասնակցելու դժվարություններ են ունենում, ապա խուլերի դեպքում պատկերն առավել մռայլ է: Նրանցից շատերն անգամ չեն էլ կարողանում տեղեկանալ, թե առհասարակ երկրում ինչ է տեղի ունենում: 

Ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր հարց է բարձրացվում, քանի որ խուլերին հիմնականում հիշում են դեկտեմբերի 3–ին՝ հաշմանդամների օրվա կապակցությամբ: Մնացած դեպքերում նրանց մասին գրեթե մոռանում են: 

«Իրականում խուլերի խնդիրներով պետք է խուլերի միավորումը զբաղվի, բայց այնտեղ նույնպես խժդժություններ կան: Ամպեր են կուտակվել այդ կազմակերպության կենտրոնական վարչության գլխին: Այս միավորումը պետք է ուժեղ լինի, որ կարողանա հարցեր բարձրացնել: Այսօր բարձրագույն կրթություն ստացողներ ունենք, բայց երբ ավարտեն, որտե՞ղ պետք է աշխատեն: Ինչ վերաբերում է ընտրություններին, դրան մասնակցելու կարգը թեև ժեստերի լեզվով թարգմանված է, բայց մարդկանց պետք է բացատրել, թե ինչ կուսակցություններ են առաջադրված, թեկնածուներն ովքեր են, ինչ տարբերություն կա թեկնածուների ծրագրերի միջև և այլն»,–ասաց Զ. Մելիքյանը:

Առաջին հերթին խուլերին պետք է կուսակցական անձանց հետ ծանոթացնել, հակառակ դեպքում նրանք պետք է իներցիայով գնան ընտրության: Ու թեև լրատվականներից որոշներում ժեստերի լեզվով թարգմանություն իրականացվում է, սակայն տեղեկատվական հոսքերն այնքան շատ են, որ ոչ բոլորն են կարողանում հասկանալ, թե ով՝ ով է: Ստացվում է, որ խուլերը կա՛մ իներցիայով իրենց ընտանիքի անդամի ուղղորդմամբ են ընտրություն կատարում, կա՛մ ընդհանրապես հրաժարվում են մասնակցել ընտրություններին:

Մասնագետի խոսքով, անիրազեկվածության պատճառով խուլերի մեծ մասը հրաժարվում է ընտրություններին մասնակցել, իսկ պատշաճ իրազեկում կազմակերպելու համար էլ ժամանակ և ռեսուրսներ են հարկավոր: Ինչ վերաբերում է միավորման ներսի խնդիրներին, ապա այստեղ կազմակերպության ղեկավարի աթոռի համար պայքարում են երկու հարազատ եղբայրներ, որոնք մեկը մյուսին դեմ են: 

Ի դեպ, Հայաստանում խուլերի թիվը մոտ 3500 է, որն, ի դեպ, համապատասխանում է միջազգային ցուցանիշներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկացած ազգի կամ երկրի պարագայում բնակչության 0,1 %–ը խուլերն են կազմում: Այս թիվը աշխարհի խուլերի ֆեդերացիայի կողմից է հրապարակվել՝ հիմք ընդունելով սեփական ուսումնասիրությունները:

«Ապշելու բան է, բայց հետաքրքիր է, որ բոլոր երկրներում այդ թիվը համընկնում է իրական ցուցանիշների հետ: Այսինքն, անկախ երկրից ու բնակչության թվաքանակից, 0,1 %–ը խուլ է: Այսինքն, այս ցուցանիշը ողջ աշխարհում համաչափ է իր բնակչության թվաքանակին: Ավելացնեմ նաև, որ խուլերն աշխարհի մեջ մի աշխարհ են, ովքեր ունեն իրենց մշակույթը, իրենց լեզուն, իրենց վարքն ու բարքը, իրենց ավանդույթներն ու հետաքրքրությունները»,– ասաց Զ. Մելիքյանը:

Խոսելով կրթական խնդիրների մասին՝ նա նշեց, որ այսօր շատ ծնողներ նախընտրում են երեխաներին ներառական կրթություն ունեցող դպրոցներ տանել, բայց ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ շատ հաճախ նման երեխաներով զբաղվող մասնագետներ դպրոցներում չեն լինում:

«Ծնողներն իրենց կոմպլեքսներից ձերբազատվելու համար երեխաներին տանում են ներառական կրթության, բայց երբ երեխան դառնում է 4–րդ, 5–րդ դասարանի աշակերտ, ծնողները հասկանում են, որ իրենց երեխայի մակարդակը 2–րդ դասարանին է համապատասխանում: Այսինքն, դպրոցներում աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, քանի որ հասկանալի չէ, թե, օրինակ, ուսուցիչը 30 աշակերտին ինչպես պետք է թողնի ու խուլ երեխային դաս բացատրի: Արտերկրում մեկ խուլ երեխայի 5 մասնագետ  է տրամադրվում, իսկ մեզ մոտ դպրոցներում ժեստերի մասնագետներ չկան, որ խուլերին դաս բացատրեն: Մեր հանրակրթական դպրոցներում խուլերի համար խայտառակ պայմաններ են, մինչդեռ մասնագիտացված դպրոց հաճախելու դեպքում նրանք կարողանում են կայանալ, նույնիսկ հետագայում սեփական ընտանիքը կազմել»,– ասաց Զ. Մելիքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular