ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սառույցը տեղից շարժվեց կամ՝ «Յունիգրաֆ–Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այս օրերին քաղաքացիների շրջանում կա մտահոգություն՝ կապված թափառող շների քանակի ավելացման, ինչպես նաև հարձակումների հետ: «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշյանի հետ զրուցել ենք թե՛ քաղաքացիների մտահոգությունների, ու թե՛ նաև այն ճիշտ ուղղության, որով պետք է առաջնորդվել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագիրը: Տարիներ շարունակ կենդանապաշտպան հ/կ–ները բազմիցս բարձրաձայնել են այդ ընկերության, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության մասին: Նման բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել նաև «Դինգո թիմը»:
 
Գոհար Մանուշյանի խոսքով՝ այսուհետ պետք է լինի միմիայն մասսայական ստերջացում: «Հունվարից արդեն պետք է ՀՈԱԿ լինի (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն): Սա նշանակում է, որ այլևս ոչ մի շահույթ հետապնդող կազմակերպություն չի կարող որևէ մասնակցություն ունենալ՝ ամբողջը լինելու է հանրային վերահսկողության տակ: Արվելու են մասսայական ստերջացումներ, կատաղության դեմ պատվաստումներ, ճիճվաթափ, լվաթափ: Հիվանդություններ ունեցող կենդանիներն արդեն հ/կ–ների միջոցով բուժումներ են ստանալու, ագրեսիվների հետ աշխատելու են հատուկ վարժեցնողներ, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ խնդիր է: «Յունիգրաֆ– Իքս»–ի տխրահռչակ փորձն այլևս չի լինելու, լինելու է արտասահմանյան փորձը, որի կարևոր կետերից մեկը միմիայն մասսայական ստերջացումն է»,–1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մունուշյանը՝ հույս հայտնելով, որ մարզերում ևս ինչ–որ փոփոխություններ կլինեն այս առումով:
 
Իսկ թե ինչի՞ արդյունքում է տխրահռչակ փորձը բացառվելու, Գ. Մանուշյանը նշեց. «Սկսենք այնտեղից, որ մեր նոր քաղաքապետի շնորհիվ է, որ սառույցը տեղից շարժվեց: Նա շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և շատ տեղեկացված է, թե ինչ է կատարվել նախկինում և ինչ պետք է կատարվի հետո: Նաև արտասահմանյան փորձն է ամբողջովին ուսումնասիրել: Այս ընթացքում հ/կ–ների ներկայացուցիչների հետ էլ են հանդիպումներ եղել»:
 
Մեր զրուցակիցը շեշտեց, որ շատ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը. «Լինելու է ՀՈԱԿ– հ/կ–ներ սերտ համագործակցություն: Կենդանապաշտպան կազմակերպություններն առաջին բուժօգնության և մնացած այլ հարցերում միմիայն օգնելու են, որ ամեն ինչ ճիշտ ստացվի»:
 
Ինչ վերաբերում է շների գլխաքանակի ավելացման և ոհմակների խնդրին, Գ. Մանուշյանը շեշտեց. «Այդ ամենը «Յունիգրաֆ– իքս»–ի՝ տարիներ շարունակ առկա գործունեության ադյունքն է. տարիներ շարունակ միայն փող է լափել և ստերջացումներ չի արել»: Նա ընդգծեց, որ վերոնշյալ փոփոխությունների ու դրան հետևող ճիշտ աշխատանքի շնորհիվ ոհմակային կուտակումները կսկսեն վերանալ:
 
Ինչ վերաբերում է շների հարձակումներին, նա ընդգծեց, որ դրանք պատահական չեն: «Ոչ մի շուն ուղղակիորեն չի հարձակվի: Այսինքն՝ պետք է լինի բավականին լուրջ պրովոկացիա: Բացի այդ, կան մարդիկ, որոնք շատ են վախենում, ինչի հետևանքով արտադրվում է ադրենալին, որին շները կարող են ռեակցիա տալ: Բայց եթե ոհմակները հստակ աշխատանքների արդյունքում ցրվեն, մեկ կամ երկու շնով երբեք նման վարք ցույց չեն տա, որովհետև նրանք այդ ժամանակ ավելի հանգիստ վիճակում են գտնվում: Բացի այդ աշխատանքներից, բնակչության հետ ևս աշխատանքներ ենք տանելու: Պետք է աշխատանք տանել թե՛ կենդանիների հետ վատ վերաբերվող մարդկանց, թե՛ վախեցողների և թե՛ սիրողների հետ, որ մարդիկ հասկանան, թե ինչպե՞ս պետք է վարվել կենդանիների հետ»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հարցը մեծ հաշվով միայն մասսայական ստերջացման մեջ չէ:
 
«Կարևոր է նաև բնակչության հետ բացատրական, ուսուցողական աշխատանքը: Այդ առումով արդեն երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերությունը: Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ դպրոցներում այդ բաց դասերն ավելի շատանան»,–ասաց նա:
 
Որպես արտասահմանյան փորձի օրինակ, Գ. Մանուշյանը նշեց Վրաստանը, ուր փողոցի բոլոր շները պատվաստված են, ստերջացված և հաշվառված: 
 
«Դինգո թիմի» համակարգողը, այնուամենայնիվ, վերջնական և լիարժեք արդյունքի համար կարևորեց կենդանիների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտությունը. «Տարիներ շարունակ մենք պայքարել ենք այդ օրենքի ընդունման համար: Հիմա արդեն հույս ունենք, որ 2019թ. վերջապես ինչ– որ փոփոխություն կլինի, որովհետև եթե օրենք չլինի, կրկին շատ դժվար է լինելու: Օրենքի բացակայության պատճառով շատ ու շատ խնդիրներ են առաջանում: Անօթևան կենդանիների մեծ մասը տան կենդանիներ են եղել կամ ձագեր, որոնք դուրս են արվել տնից: Եթե օրենքը լինի, կկարողանանք կարգավորել թե՛ կենդանիների գլխաքանակի, թե՛ ստերջացումների և թե՛ նշված բոլոր խնդիրները»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular