ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել ավելի քան մեկ ամիս առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը  մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 27-ին Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արթուր Վանեցյանը նշեց, որ 43-ամյա տղամարդը ցանկանում էր աշխատանք գտնել և նրան չէր հաջողվում դա անել, ուստի որոշել էր այդ քայլով ուշադրություն գրավել:

« Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ազատամարտիկ, ով հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քաղաքացին մեզ հայտնել էր, որ աշխատանք է ուզում գտնել, սակայն նրան աշխատանք չէին տալիս: Նա այդ քայլով ցանկանում էր ուշադրություն գրավել: Ինքը դիմել է նաև  ինձ` ԱԱԾ համակարգում  աշխատելու համար, բայց ԱԱԾ օրենքը արգելում է 27 տարին լրացած և բարձր անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում հաշվառվածներին»,- հայտնեց Վանեցյանը:

Վանեցյանը հավելեց նաև, որ տղամարդը դեռևս գտնվում է կալանքի տակ:

Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հոկտեմբերի 27-ի երեկոյան 43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել էր մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն շենքի մուտքի մոտ վնասազերծվել էր տեղում ծառայություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular