ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարի թաղցիներին ասել են՝ հլը բախտներդ փորձեք ակտիվանաք՝ տեսեք ձեր երեխաների գլխին ինչ օյին է գալիս». Սեդա Սաֆարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր «Հոդված 3» ակումբում փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը խոսեցին «Սասնա ծռեր» խմբի գործողությունների իրավական հետեւանքների, հուլիսյան ճգնաժամի, կալանավորումների մասին:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարո՞ղ է ուղղորդում լինել նախաքննական մարմնին, անմեղության կանխավարկածը չի՞ խախտվում՝ Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ իհարկե, սպասում են նախագահի խոսքին, բայց ահաբեկչությունը, նրա խոսքերով, լրիվ այլ տեղ էր. «Ահաբեկչությունն այն էր, որ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին քաղաքական գործիչներին, այդ ընթացքը ոստիկանների կողմից զուգորդվել է զենքի կիրառմամբ, հրկիզումներով, տուրուդմփոցներով: Ամեն ինչ գլոբալ արվել է:

Ահաբեկչությունը դրսեւորվել է այն ժամանակ, երբ խուճապահար ժողովրդին պահել են, նրանց տներն են ներխուժել ոստիկանության աշխատողները ու ասել են՝ հլը բախտներդ փորձեք, մի հատ փորձել եք տեղեկություն տրամադրել որեւէ մեկին, ակտիվանալ, գնալ քննությամբ հարցաքննվել, տեսեք ձեր երեխաների գլխին ինչ օյիններ է գալիս»: Սեդա Սաֆարյանն ասաց, որ եղել է վերջերս Սարի թաղում՝ այն տանը, որտեղից ոստիկանությունը տարել էր Հովսեփ Խուրշուդյանին.

«Այդ տանից շատ վատ տպավորությամբ եմ դուրս եկել: Իհարկե, ողջունելի է, որ այդ մարդիկ թույլ են տվել, որ իրենց բակում կամ տանը պատսպարվեն, սակայն ողջունելի չի, որ երբ ասում ես՝ ամենակարեւոր հանգամանքների կապակցությամբ, ասենք, բեկոր կար իրենց տանը, ասում եմ այդ բեկորն ինչ է, ասում են՝ կրակոցի արտահայտությունն է, մեր դուռն է ընկել: Ասում եմ, բերեք արձանագրենք, տվեք ինձ, ասում են՝ չէ, վախենում եմ, սենց վերցրու, տար: Այն, ինչ կատարվել է, ահաբեկչություն է բառիս լայն իմաստով: Ահաբեկչություն է, որ անգամ այս մարդկանց մենք օգնելու հնարավորություն չունենք:

Երբ ժողովրդին ասում ես՝ տիկին ջան, դու ստեղ ես վիրավորվել, չէ, ասում է՝ հա, գնում գտնում ես այդ տիկնոջը, որի ոտքն ամբողջությամբ ավիրվել է, փայտերով է ման գալիս, Անուշ անունով մի կնոջ մասին եմ խոսում, ասում ենք գրիր, որ մասնավոր հարցման ենթարկենք ձեզ, ասենք, որ այստեղ եք վիրավորվել, ասում է՝ չէ, մայրս շաքար ունի, մեզ ասել են՝ տենց բան չանեք, ես էլ թողելու եմ գնամ Հայաստանից: Ու այսպես ձախողված քննություն:

Ոստիկանությունը համատարած այդ գործընթացով զբաղվել է: Երբ ես այդ տուն գնացի,ասացին՝ գնա դե մեր հարեւանի երկու տղային պաշտպան կանգնի, մյուսներին կանգնի, որ եկել են անտեր մոյկայից են տարել, չգիտեմ որտեղից են տարել: Բա սրա անունն ի՞նչ դնենք: Իհարկե, կա ահաբեկչություն, բայց դրսեւորված պետական մարմնի կողմից, որին որեւէ գնահատական նախաքննական մարմինն առ այսօր չի տվել»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ եվրոպական դատարանն արձանագրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները մինչեւ դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը, երբ կարծիք են հայտնում՝ հաստատապես կարծիք, որ այս արարքում կա ինչ-որ հոդվածի հանցակազմ, դա միանշանակ անմեղության կանխավարկածի խախտում է.

«Այդ գործով փաստաբանները պետք է փորձեն դիմել դատարան, ասեն, որ այստեղ թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում, սպառեն մեր պետական ատյանները եւ դիմեն ՄԻԵԴ: Այստեղ արդեն խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/15/726341/

© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular