ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրակա՞ն, թե՞ մտացածին վտանգներ. ինչո՞ւ Փաշինյանը նորից սկսեց մատ թափ տալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուցե հանրապետականների «սևական» քարոզարշավը, գուցե շաբաթօրյա սակավամարդ երթը, գուցե «Սասնա ծռերի»՝ խորհրդարանի կարճ կյանքը գուժող հայտարարությունը, գուցե ինչ–որ ներքին տեղեկություններ, գուցե այս բոլոր հանգամանքները միասին, ըստ էության, սադրեցին նախընտրական ագրեսիվ քարոզարշավ, որի ռիթմը, ինչպես քաղաքական կյանքի ռիթմն ընդհանրապես, վերջին շրջանում թելադրում է Նիկոլ Փաշինյանը: Գուցե կային նաև այլ, հասարակության համար անտեսանելի ազդակներ, որ Փաշինյանին դրդեցին խախտելու վերջին շրջանում նկատվող հանգստությունը և քարոզարշավն անցկացնել Երևանի ավագանու ընտրություններից մեզ ծանոթ տրամաբանությամբ: Ակնհայտ է, որ քարոզարշավային առաջին երկու օրերն անցան վարչապետի պաշտոնակատարի կողմից բոլոր քաղաքական ուժերին պատերազմ հայտարարելու, մատ թափ տալու տրամաբանության շուրջ: Սա, իհարկե, նոր տրամաբանություն չէ, ինչպես նշեցինք՝ այն մեզ արդեն ծանոթ էր Երևանի ավագանու ընտրության քարոզարշավից: Սակայն, ի տարբերություն այդ քարոզարշավի, այս անգամ կարծես հեղափոխության դեմ ակներև կոնսոլիդացիոն պրոցեսներ չկան, չկան մարտահրավերներ նախկին իշխանության կամ նախկին վերնախավի կողմից: Կամ եթե կան էլ, ապա դրանք առնվազն չեն երևում: 

Հետևաբար անհասկանալի է, որ դեռևս օրեր առաջ սեփական հաղթանակի մեջ համոզված իշխանությունն այժմ որոշել է ագրեսիվ քարոզչություն իրականացնել՝ կոչ անելով չընտրել մասնակից ուժերից որոշներին, որոնք ակնհայտորեն չէին կարողանալու խոչընդոտել իշխանության՝ խորհրդարանում մեծամասնություն վերցնելու գործընթացը: Խնդիրն, ըստ այդմ, առավել խորքային է ու չի սահմանափակվում միայն ընտրություններին հաղթել–չհաղթելու նպատակով: 

Ագրեսիվ քարոզարշավի հարցում էական դերակատարում ունեցած կարող են լինել մի քանի հանգամանքներ: Նախ՝ շաբաթօրյա սակավամարդ երթը ազդակ էր իշխանությանը, որ հանրային աջակցության հետ կա որոշակի խնդիր, հետևաբար իշխանությունը խնդիր ունի հեղափոխական չափաբաժինը բարձրացնելու: Երկրորդ՝ ակնհայտ է, որ հեղափոխությունը որոշակիորեն գցել է իր տեմպը՝ պայմանավորված հեղափոխական իշխանության ապարատային գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքի հետ: Սրան զուգահեռ էլ հեղափոխության մրցակիցներն ու հակառակորդներն են սկսել բավական անբռնազբոս խոսել ու քննադատել իշխանությանը: ՀՀԿ–ն, դիցուք, բավական կոշտ, սև քարոզարշավ է վարում՝ առանց ենթատեքստերի հեղափոխությունը որակելով որպես բացասական երևույթ: Հեղափոխության տեմպը վերականգնելու, միաժամանակ մրցակիցներին ելման կետեր վերադարձնելու ամենալավ տարբերակը Փաշինյանի մասնակցությունն էր քարոզարշավին և մասնակցությունը մեզ արդեն հայտնի տրամաբանությամբ:

Բացի այդ, Սասուն Միքայելյանի անհաջող ձևակերպումն ու դրան հետևած արձագանքները ցույց տվեցին, որ կա, այսպես ասած, որոշակի հակահեղափոխական լուռ համաձայնություն, որը իշխանության ներկայացուցիչների բացթողումներին կարող է արձագաքել շատ կտրուկ ու միանգամից, բավական տեսանելի ծավալներով: Խոսքը ինչ–որ կազմակերպված հակահեղափոխական խմբի մասին չէ, խոսքը առանձին–առանձին գործող մարդկանց ու խմբերի մասին է, որոնք գուցե չփոխհամաձայնեցված, բայց բավական միաչափ կերպով սկսեցին քննադատել Միքայելյանի լեզվական բացթողումը: Սա ևս ազդակ է առ այն, որ հեղափոխությունն ամենուրեք չէ, որ ընդունվում է միանշանակ: Պատահական չէ, որ այս միջադեպի շուրջ Փաշինյանը կոշտ մեկնաբանույուններով հանդես եկավ թե՛ քարոզարշավի, թե՛ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Այս ամենով հանդերձ, կա նաև խնդրի հոգեբանական–արժեհամակարգային մասը: Բացի քաղաքական նպատակահարմարությունից, հեղափոխությանը սպառնացող հնարավոր մարտահրավերներից, կա նաև իշխանության տեղի և դերի խնդիր: Փողոցային պայքարը, կոշտ ելույթները բավական հոգեհարազատ են այս իշխանությունների համար:

Ապարատային աշխատանքն, ընդհակառակը, հաճախ նրանց թվում է ձանձրալի: Հեղափոխության ինչ–որ փուլում այս գործելաոճը գուցե ուներ որոշակի ֆունկցիոնալություն: Հիմա, սակայն, այդ ֆունկցիոնալության դերն իջել է: Բայց իշխանությունը շարունակում է մնալ հավատարիմ այդ ոճին՝ անկախ ֆունկցիոնալությունից: Երկար ժամանակ, իհարկե, քաղաքական պրոցեսները փողոցում հնարավոր չէ պահել: Բայց քարոզարշավի հրապարակային բնույթը թույլ է տալիս հագուրդ տալ սեփական նախասիրություններին ու շարունակել իրացնել հեղափոխական իներցիան: Չբացառելով հանդերձ, որ կան հեղափոխությանը սպառնացող անտեսանելի վտանգներ, չենք կարող նաև չարձանագրել, որ հեղափոխական հռետորաբանությունը, սև–սպիտակի դիսկուրսը, հակաքարոզչությունն, ըստ էության, բացառում են իշխանության և հասարակության միջև որևէ պոզիտիվ երկխոսություն, ընտրություններից հետոյի մասին որևէ կոնցեպտուալ քննարկում: Բնականաբար, հեղափոխությանը շարունակելու են սադրել, մի դեպքում հանրապետականները, մյուս դեպքում, ասենք, ծռերը: Բայց նախ՝ ամեն սադրանք չէ, որ ռեալ վտանգ է, երկրորդ՝ տրվել սադրանքներին ու պրոցեսը պահել անվերջ հեղափոխության ռեժիմով, նորից ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքով, անընդհատ մատ թափ տալու ոգով, նշանակում է անհայտ ժամանակով հետաձգել հեղափոխության հաջորդ՝ շոշափելի փոփոխությունների փուլը ու գործընթացը պահել բացառապես հակադրության տրամաբանության մեջ: Հակադրությունն, ըստ էության, դառնում է այս հեղափոխության շարժիչ ուժը, իսկ ստեղծագործականությունը դառնում է երկրորդական:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular