ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակահասարակական տրամադրությունների հրահրումը կրկին ձախոխվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, անկասկած դեռ բազմաթիվ անգամներ ենք ականատես լինելու հանրապետության տարբեր ծայրերից, բնակչության կողմից հնչող քննադատությունների, պահանջների և դիմում-խնդրանքների և այլն, սակայն դրանք ընդունելի են և ըմբռնելի այն ժամանակ, երբ ունեն հիմքեր և տրամաբանված են: Հիմնականում այդպես էլ լինում է, հաշվի առած վերջին 20 տարիների Հայստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, սակայն երեկ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության ժամանակ, Արարատի մարզի բնակիչներից մեկը, մի շարք անհսկանալի ու ոչ տրամաբանական հայտարարությունների հետ մեկտեղ, ասաց նաև, որ Գագիկ Ծառուկյանը, այստեղից ամսական 2 միլիոն դոլար է տանում ու շարունակեց, որ այդ գումարով նրանք իրենց տարածաշրջանը կզարգացնեն: Նախ ի գիտություն պարոնի, պետք է նշենք, որ գումար ունենալու համար նախ աշխատանք է հարկավոր դրա դիմաց, դա ուղղակի ինչ-որ մի տեղ դրված չի, որ գնան ու վերցնեն, երկրորդ, հնչեցրած գումարի չափը հարաբերական է, անգամ կասկածելի, քանի որ մրցակցային դաշտը գնալով ավելի խիստ է դառնում, հաշվի առած ներկրվող էժան ցեմենտը: Այս համատեքստում պետք է նշենք նաև որ նույն Ծառուկյանի ջանքերով, այդ գործարանում հիմա աշխատում են մոտ 1200 մարդ, սակայն գործարանի բնականոն աշխատանքը կարող է կազմակերպվել նաև 500-ից քիչ աշխատուժով, սակայն Ծառուկյանը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, չի հեռացրել ոչ ոքի և թեկուզ իր շահույթի հաշվին, բայց շարունակում է պահել այդ մարդկանց աշխատատեղերը: Երկրորդ կողմը այս հարցի այն է, որ Արարատի ցեմենտի գործարանը շատ հանգիստ կարող է հարևան պետությունից հումք ներկրել, կլինկեր և ավելի էժան ցեմենտ ստանալ, սակայն այդ դեպքում նախ տեղական արտադրանքն է տուժելու, երկրորդ մոտ 1000 աշխատատեղ կրճատվելու է: Դե հիմա տրամաբանեք, որ ճանապարհն է ավելի արդար ու ազնիվ և պարոնի արտահայտած մտքերը, որքանո՞վ են արդարացված:
Չնայած հետագայում պարզվեց, որ այդ մարդը ինչ-որ խնդիրներ ունի ու ոչ ադեկվատ է, բայց այնուամենայնիվ լրատվականներից մեկը, այդ խոսքերը վերնագիր էր ընտրել ու տարածում էր այդ նյութը: Սա դասական կեղտոտ հակաքարոզչության և դիվիդենտներ շահելու մեթոդ է, երբ փորձ է արվում շահարկումների ու անտեղի վարկաբեկելու միջոցով, ձայներ փախցնել: Չի ստացվի պարոնայք, արարատցին շատ լավ գիտի Ծառուկյանի անցած ուղին ու սկզբունքները և ինչ-որ էժանագին խաղերով, չեք կարող խեղաթյուրել այսքան տարիների՝ արժանի կերպով ձեռք բերված հարգանքը, պատիվն ու վստահությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular