ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել:
 
«Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը», իր թիրախում կրկին պահելով ու մեղադրելով նախորդ իշխանություններին, բավականին ագրեսիվ քարոզարշավ սկսեց: Բացի այդ, ինձ համար զարմանալի է, որ քարոզարշավին մասնակցող գործիչներն իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում իրենց լիդերի հետ:
 
Որքան էլ ժողովրդավարություն լինի, պետք է նշել, որ այդ հայտարարություններից բխող բացթողումների և սխալների համար պատասխան է տալիս հիմնականում կուսակցության լիդերը: Բացի այդ, Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես կոնկրետ ծրագրերի վերաբերյալ որևիցե բան չեմ արձանագրել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, արդեն անհետաքրքիր է, թե նախորդ իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել: Մենք բոլորս դա շատ վաղուց գիտենք, բայց անընդհատ նրանց սխալների վրա կենտրոնանալն արդեն սխալ է: Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով պետք է հանդես գան, որոնք պետք է ներկայացնեն կոնկրետ մասնագետներ: Հակառակ դեպքում, այդ քարոզարշավը միմիայն տեղավորվում է ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում»:
 
Քաղաքագետն ընդգծեց՝ բոլորովին այլ քարոզարշավի էր սպասում: «Սպասում էի, որ կոնկրետ ծրագրերի, գաղափարների «պրեզենտացիա» պետք է լինի, որոնք հնարավորինս պարզ ու հստակ կներկայացվեն հասարակությանը, և քաղաքացիների համար հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագիր ունեն և ինչ տեսլականով են առաջ շարժվում: Բայց քարոզարշավի առաջին իսկ օրը հիասթափվեցի: ՔՊ– ից եղավ մի հայտարարություն, որը քննադատվեց, հետո փորձեցին մեղմել այն, իսկ Ն. Փաշինյանը փորձեց պաշտպանել Սասուն Միքայելյանին՝ նախորդ իշխանությունների վրա ցեխ շպրտելով: Բայց այդպես չեն պաշտպանվում: Նախ՝ ընդհանրապես չպետք է արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբորբոքեն մարդկանց, որ հետագայում էլ ստիպված չլինեն այն պաշտպանել ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,–ասաց նա: 
 
Բացի ծրագրային ու գաղափարական պայքարի բացակայության խնդրից, քաղաքագետն ավելացրեց. «Մենք չտեսանք նաև ավելի հանգիստ պայքարի մեկնարկ: Ագրեսիվ հռետորաբանությունը պետք է մնար անցյալում. մենք պետք է ունենանք ավելի հանգիստ մթնոլորտում ձևավորվող Ազգային ժողով, բայց առաջին իսկ օրվանից՝ կրկին «վախեցնել», «մատ թափ տալ» և այլն: Ինքս եմ տուժել նախորդ իշխանությունների անպատժելիության հետևանքներից, բայց անընդհատ այդ ամենի մասին ասելն արդեն նորմալ չէ: Այն փաստը, որ ժողովրդական ըմբոստության արդյունքում ընդամենը մի քանի օրում նրանք զրկվեցին իշխանությունից, ցուցիչն է այն բանի, որ նախորդների սխալները բոլորը գիտեն: Հիմա անընդհատ հիշեցնելու կարիքը չկա: Ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, փոխեն քարոզարշավի ոճը, բառապաշարը, և փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, տեսլականը, ինչպիսի Հայաստան են տեսնում ապագայում, ինչպես պետք է մաքրեն «ավգյան ախոռները», որոնք ժառանգել են, կամ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:
 
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քարոզարշավը կրկին տանում են «սևերի և սպիտակների», «չարերի ու բարիների» ուղղությամբ, ինչն այսօր ճիշտ չէ:
 
Իսկ թե ո՞ւր կտանի այդ հռետորաբանությունը, քաղաքագետը նկատում է. «Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կարծում էին, որ իրենց անպատժելիությունն անսահմանափակ է: Իսկ ո՞ւր տարավ այդ ճանապարհը՝ բոլորս տեսանք: Նոր իշխանություններն այդ ամենից պետք է հետևություններ անեն, և պետք է զգույշ լինեն իրենց հռետորաբանության առումով. «կպատժենք», «կվախեցնենք» հռետորաբանությունը ևս տանելու է «բեսպրեդելության»: Իսկ հիմա հասարակությունը բավականին կուշտ է մատ թափ տալուց, ձերբակալություններից ու վերջում նաև այդ ձերբակալվածներին ազատ արձակելուց: Այդ ամենով էլ հասարակությանը չես զարմացնի: Հիմա կոնկրետ գործի ժամանակն է: Եվ ես հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի խոհեմ կգտնվեն, և այս նախընտրական փուլում իրավիճակը չեն սրի: Դա բացարձակ պետք չէ, իսկ եթե իրավիճակը սրվի, ապա սևերի և սպիտակների բաժանումը եթե ոչ առաջիկայում, հետագայում անպայման իր հետևանքները կունենա: Իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ ունենա հակառակորդներ, միևնույն է, բոլոր պարագաներում ավելի զգոն ու խոհեմ պետք է լինի, որովհետև իշխանություն ունենալը ավելի մեծ պատասխանատվություն է»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular