ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թափուր աշխատատեղեր, դժվար համալրվող մասնագիտություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի:

Վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2018թ. ապրիլ–մայիս ամիսներին, գործատուների շրջանում և ընդգրկել է Երևանն ու մարզերը՝ հետապնդելով մի քանի նպատակ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ թափուր աշխատատեղերին, բացահայտենք, թե որոնք են դժվար համալրվող աշխատատեղերը և պարզենք, թե ինչն է դրանց թափուր մնալու պատճառը:

Թափուր աշխատատեղերի մասով ուսումնասիրված կազմակերպություններից 305– ում գրանցվել է 846 թափուր աշխատատեղ: Պարզվել է, որ մասնագետի կարիք կա բոլոր ոլորտներում՝ իշխանության և կառավարման մարմինների բոլոր մակարդակներում, ներառյալ հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ:

Բարձր որակավորման ինժեներների, օպտիկների, ծրագրավորողների, բժիշկների, գյուղատնտեսների, դեղագետների, տեխնոլոգների, հոգեբանների, միկրոբիոլոգների կարիք նույնպես կա հանրապետությունում: 

Միջին որակավորման մասնագետների պակաս ևս կա: Գործատուների տեղեկացմամբ, մասնավորապես դժվար է գտնել պարուսույցներ, տեխնիկներ, դեղագործներ, էլեկտրիկներ, հաշվապահներ, տեսուչներ, վաճառքի մենեջերներ: 

Դժվար են համալրվում նաև այգեպանների, ծաղկաբույծների, կահույքագործների, թանկարժեք քարեր մշակողների, էլեկտրաեռակցողների, կոյուղագործների, եռակցողների, ծեփագործների, որմնադիրների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, խառատների, փականագործների, գորգագործների, հացաթխման արտադրության, ջերմային տնտեսության բանվորների, եվրոդռներ և պատուհաններ պատրաստողների աշխատատեղերը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի լրացման դժվարություն ունեն հետազոտված կազմակերպությունների շուրջ 5%– ը: Վերջինները դժվարությամբ են լրացնում ինժեներների, բժիշկների, տնտեսագետների, ծրագրավորողների թափուր աշխատատեղերը: Եվ եթե ինժեներների և ծրագրավորողների թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ցածր որակավորում և ոչ համարժեք կրթություն ունենալու պատճառով, ապա բժիշկների պարագայում դժվարությունները առավելապես պայմանավորված են մարզերում համապատասխան որակավորում ունեցող բժիշկների բացակայության հետ: 

Ինչ վերաբերում է խառատների, փականագործների, ծեփագործների, եռակցողների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, վերելակների մոնտաժողների, թափուր աշխատատեղերի դժվար համալրմանը, ապա դրա պատճառը նույնպես համապատասխան որակավորման և աշխատանքային փորձի պակասն է:

Մի շարք թափուր աշխատատեղերի լրացման դժվարություններն էլ կապված են աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների, ցածր վարձատրության, չկարգավորված կամ հերթափոխով աշխատաժամանակի, տարիքային սահմանափակման հետ:

Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում թափուր աշխատատեղ չկա, բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է գործատուն կարողանա աշխատանք փնտրողին գտնել, երբ չկա մեկ միասնական հարթակ: Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա դրանք շատ հաճախ այնքան ուռճացված են լինում, որ միջին հմտությունների տեր անձնավորությունը նույնիսկ ռիսկ չի անում մոտենալ թափուր աշխատատեղի հայտարարությանը, էլ չենք ասում՝ դիմելու մասին:

Ի վերջո, գործատուի աշխատանքի հաջողությունը լավ աշխատակիցներ ունենալու մեջ է: Ուստի, բնական է, որ շահագրգռվածությունը երկկողմանի պետք է լինի: Հակառակ դեպքում, ռոբոտացման այս դարաշրջանում մարդն ամբողջությամբ կարող է կորցնել ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև ընդհանրապես մասնագիտություն ունենալու ցանկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular