ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճակատագրական «բլթոցը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ օր է՝ ՀՀ-ում քարոզչական մթնոլորտ է: Մինչ ընտրապայքարի մեկնարկը կանխատեսելի էր, որ ընտրարշավը ծրագրերի ու գաղափարների մրցակցության փոխարեն տուրք է տալու սենսացիաներին ու սկանդալներին: Նախօրեին ապացույցը տվեց ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը: Ընտրարշավի առաջին օրը, «Սասուն» ջոկատի հրամանատարը, որն ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ՝ Թալինում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի հաղթանակն է և այդ հաղթանակը արցախյան հաղթանակից կարևոր քայլ էր:
 
Միանգամից առաջանում է մի քանի հարց` կամ Սասունը փորձում է ինքն իրենից խելոք լինել, ինչը նրա պարագայում անհնար է, կամ` չի հասկացել` ինչ է ասում: Երրորդ տարբերակն է, որ նա երազում է տարբերվել բոլորից: Որևէ բացատրություն նրա անհեթեթ հայտարարությունը չունի: Դա դեմարշ է ոչ թե նախկին իշխանությունների, այլ` Եռաբլուրի դեմ, ու Սասուն Միքայելյանին մնում է միայն ներողություն խնդրել իր հերթական զառանցանքի համար:
 
Զարմանալին Միքայելյանի իրար հաջորդող անհեթությունները չեն, զարմանալին Հայաստանում պաշտոնական մակարդակով զնգացող լռությունն է նրա հայտարարություններին, մանավանդ, որ սոցցանցերը վայրկենական արձագանքեցին: Փաստացի` առաջինը նրան պաշտոնապես արձագանքեց Արցախը:
 
Գյումրիում Սասուն Միքայելյանը փորձեց խմբագրել իր խոսքը՝ բացատրելով, որ իրեն այլ կերպ են հասկացել, քանի որ ինքը նկատի է ունեցել բացառապես այլ բան: Ունենք մի իրողություն, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչը, չնայած այն հանգամանքին, որ պատերազմի մասնակից է, ավելին՝ ջոկատի հայտնի հրամանատար, նման մեկնաբանություն է անում՝ քաղաքական գործընթացը կարևորելով ազգային հաղթանակից: Հետաքրքրականն այն է, որ այս միտքը բավականին բուռն ընկալվեց հանրության գրեթե բոլոր շերտերի կողմից:
 
Հիմա ներկայացնենք, թե ինչ էր ցանկանում ասել Միքայելյանը. նախ, դա իրականում կարող է՝ տեղի է ունեցել ընդամենը պատահաբար՝ մարդն ուղղակի էյֆորիայի մեջ չի գիտակցել խոսքերի իրական դասավորությունը և ձևակերպել է անհաջող միտք, ինչ խոսք՝ սա հնարավոր տարբերակ է և, թերևս, ներելի: Սակայն այստեղ կա նաև քողարկված տարբերակ. տրամաբանական է նաև այն, որ ֆիդայի Սասունի միջոցով իշխանությունները հանրությանն ուղղակի փորձում են «կերցնել» իրենց ցանկալի թեզեր և սրա տակ Արցախում առաջիկայում սպասվող գործողությունների պլան է թաքնված:
 
Չցանկանալով գուշակություններով զբաղվել՝ նշեմ, որ նախօրեին փաստացի հնչած  միտքն ամբողջությամբ «փակել» էր մեդիադաշտը և դարձել թիրախ, ինչ խոսք՝ սա իշխանությունների ռեյտինգին որոշակի հարված էր, որն արդեն երեկոյան իր «լայվի» միջոցով փորձեց որոշակի մեղմել վարչապետը՝ քանիցս ներողություններ խնդրելով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular