ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորաբաց կուսակցությունն ընտրել է պոպուլյար դառնալու հեշտ, սակայն անպատվաբեր ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային առաջընթաց» կուսակցություն: Լսե՞լ եք նման կուսակցության մասին: Վստահաբար՝ ոչ: Պատճառը պարզ է՝ նորաբաց կուսակցություն է, ստեղծվել է բոլորովին վերջերս և որոշել են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես ասում են՝ որոշել են բախտները փորձել: Կուսակցության համամասնական ցուցակը կին է գլխավորում, ինչը հայաստանյան իրականության պայմաններում գովելի է, քանզի կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին բավական պասիվ է: 
Թվում է, թե նորաբաց կուսակցությունը, որը, բառացի մեջբերեմ կուսակցության ղեկավարի՝ Լուսինե Հարոյանի բառերը «Մինչև հիմա քաղաքական գործընթացներին, ընտրություններին մասնակցելն անիմաստ են համարել», պետք է նոր իրականության խաղի կանոններն անգիր արած մտնեին քաղաքական դաշտ: Սակայն, ցավոք, նրանք ընտրել են արագ պոպուլյար դառնալու հեշտ, սակայն ոչ հեռանկարային և անպատվաբեր ճանապարհը: Վերցնում են հայկական քաղաքական դաշտի ամենահայտնի և կայացած գործչի կերպարն ու իրենց «բարձունքից» սկսում գնահատականներ ու քննադատություներ շռայլել:
Առավել ցավալի է, երբ դա անում է հենց կինը: Որովհետև հանրության շրջանում դրական կերպար ձևավորելու համար մեր երկրում պարտավոր ես հաշվի նստել և հարգել հասարակության մեջ առկա կնոջ արխետիպային կերպարը: 
Մասնավորապես այս դեպքում տիկինը փորձել է ինքնահաստատվել Գագիկ Ծառուկյանի կերպարի քննադատությամբ: Մի մարդ, ով նոր-նոր է ուզում առաջին քայլերն անել, քննադատում է պատկառելի քաղաքական կենսագրությամբ գործչին: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Փաստարկների սակավության պատճառով նա դիմում է ամենաթույլ օղակին՝ պնդելով, թե ընտրություններից առաջ Ծառուկյանը կրթաթոշակ է բաժանում ուսանողներին, որը կաշառք է որակում: Այս մերկապարանոց հայտարարությունը տիկնոջը շատ թանկ են արժենալու, քանզի լոկ այս մեկ արտահայտությամբ տիկինը դսևորում է իր քաղաքական կատարյալ բոբիկությունը, անտեղյակությունը: Այդ կրթաթոշակները, որոնք ուսանողներին օդի ու ջրի պես հարկավոր են, քանզի պետությունը չի կարողանում անվճար կրթություն ապահովել իր քաղաքացիներին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ամեն տարի է հատկացնում լավագույն ուսանողներին:
Իներցիայի կանոններով նա օլիգարխիկ նկրտումների մեջ է մեղադրում նաև ԲՀԿ-ին: «Նրանք երկրորդ ուժն էին ԱԺ-ում, դա նշանակում է, որ ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում են կուսակցական, կլանային շահերով»: Այս խոսքերը կարդալիս ակամա հիշեցի նախորդ ձմռանը ԲՀԿ-ի անզիջում պայքարը ԱԺ-ում՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների հետևանքով տուժող առևտրականների շահերը պաշտպանելու համար: Այն ժամանակ ևս նրանց մեղադրում էին առևտրականների կոնկրետ խմբի շահերից հանդես գալու համար, սակայն հիմա, երբ սթափ են նայում իրավիճակին, և հունվարից մաքսատուրքը բարձրանալու է, արդեն ընդունում են, որ ԲՀԿ-ի պայքարը ազնիվ էր և բոլորի շահերի համար էր: Դուք այստեղ օլիգարխիկ դրսևորում տեսնու՞մ եք: Բնականաբար՝ ոչ: 
Ազնի՛վ մտեք քաղաքական դաշտ: Ժողովուրդը դա կգնահատի:
Վերջիվերջո, քաղաքականությունը դառնում է անբարոյականություն, երբ դրանով սկսում են զբաղվել անբարոյականները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular