ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի գիտություն Լ.Հարոյանի՝ օլիգարխիան քաղաքական կառավարման ռեժիմ է, որը Հայաստանում գոյություն չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքական մանիպուլացիաներով» զբաղվելը ընդհանրապես հարիր չէ հայ կնոջը: Ընդհանրապես հարիր չէ, երբ աջ ու ձախ հայտարարություններ են արվում, առանց դրանց հիմնային ուսումնասիրություն կատարելու: Որևիցե հայտարարություն կատարելիս անհրաժեշտ է գոնե փոքր ինչ ուսումնասիրել հայտարաությունների հիմքը, հետո միայն հայտարարություններ կատարել, որպեսզի հարցերի դեպքում պատասխաներ տրվեն:
Այսպես անվանվող «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը, մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, առանց որևէ հիմք ունենալու: Լւոսինե Հարոյան, հասկանալի է, որ առջևում ընտրություններ են և Ձեր մոտ գործում է՝ «որքան բարձր գոռալ, այնքան շատ ձայն հավաքել» սկզբունքը, սակայն այդ խաղերը այլևս չեն անցնի: 
Դուք համարձակություն եք ունենում հայտարարելու, որ ապրիլ-մայիսյան ամիսներին տեղի ունեցածը պարզապես իշխանափոխություն էր: Հարկ եմ համարում նշել, որ դա ոչ թե իշխանափոխություն էր, այլ հեղափոխություն, հեղափոխություն իր ամբողջ նշանակությամբ: Դա այն հեղափոխությունն էր, որին մասնակցում էր համայն հայությունը, որը բխում էր ժողովրդի ոգուց: Կամ անդրադառնում եք ինչ որ օլիգարխիկ համակարգի առկայությանը և մատնանշում Գագիկ Ծառուկյանին: Պետք է նշել, որ օլիգարխիան քաղաքական կառավարման ռեժիմ է, որը բացակայում է Հայաստանում: Կամ, ե՞րբ է Գագիկ Ծառուկյանը օգտագործել պետական կառավարման լծակները իր բիզնեսի համար, երբ Գագիկ Ծառուկյանը երբեք չի եղել պետական սեկտորում: 
Իսկ հայտարարությունները, թե ԲՀԿ-ն ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում են կուսակցական, կլանային շահերով, ուղղակի աբսուրդային են: Հետաքրքիր է Հարոյանն ընդհանրապես գաղափար ունի՞, թե ինչ բան է օրինագիծը: Ստորև կթվարկեմ մի քանի օրինագծեր, որոնք մշակվել են «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից, ու դրանցից ո՞րը կանվանեք կլանային՝
• «Չաշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու» օրինագիծ (չի ընդունվել խորհրդարանի կողմից):
• «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին» օրինագիծ (չի ընդունվել խորհրդարանի կողմից):
• «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» օրինագիծ (չի ընդունվել խորհրդարանի կողմից):
• «Ավելացված արժեքի հարկի մասին» օրինագիծ (չի ընդունվել խորհրդարանի կողմից):
Այս շարքը այնքան կարելի է շարունակել, որ Ձեր ժամանակը չի հերիքի դրանք կարդալու համար: Չնայած կարդալով գոնե կսովորեք, թե ինչ բան է պետականամետ օրինագիծը: Բավական հստակ երևում է Ձեր քաղաքական ունակությունները, որից զրկված եք: Ու չեմ հասկանում, ինչու եք տուրիզմի ոլորտից անցում կատարել քաղաքականին: Հենց Ձեր նմանների պատճառով է, որ մասնագիտական դաշտ չի ձևավորվում, որ բոլորը ցանկանում են անել այն, ինչը իրենց վերապահված չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular