ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ իշխանություններին. բնապահպաններին ահաբեկում են ու վիրավորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պարզվում է՝ բնապահպաններն Ամուլսարի և այլ ներդրողների կողմից բավականին մեծ ճնշումների են ենթարկվում: Նրանց նույնիսկ զանգահարում և ահաբեկում են, բայց այդ ճնշումներն անգամ բնապահպաններին չեն վախեցնում, քանի որ իրենք իրականում փորձում են սեփական երկրի բնաշխարհը փրկել և կանխել անցած տարիների ընթացքում մեծ հաշվով սեփական գրպանը լցնելու մարմաջով տարված երկիրն ասպատակույան ենթարկողներից: 
 
Հասարակական գործիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը առաջին անգամը չէ, որ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ իրենց համար անհասկանալի վարքագծի մասին է հայտարարում: 1or.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բնապահպանների հիմնական բողոքը Ամուլսարի հանքի շահագործման խնդրին է վերաբերում, որին ի պատասխան, Է. Գրիգորյանն ասել է, թե պետք չէ շտապել, այն շատ լուրջ հարց է, ուստի գերատեսչությունը պետք է կարողանա հիմնավոր տվյալներ ունենալ հանքի շահագործումը կասեցնելու համար: 
 
«Բնապահպանները պահանջում են նախկինում շահագործված հանքերի հետևանքները վերացնել: Մինչև դա չիրականացվի, որևէ նոր հանքի շահագործման մասին մենք անգամ մտածելու իրավունք չունենք: Բայց բնապահպանության նախարարության կեցվածքն ինձ համար հասկանալի չէ, քանի որ շատ է ձգձգում Ամուլսարի խնդիրը: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվում է, որ հանքը գործարկվի: Դրա համար է հարցն այսքան ձգձգվում: Նախարարությունը փնտրում է այնպիսի միջազգային կազմակերպություն, որը կհիմնավորի, որ հանքի շահագործումը ո՛չ Ջերմուկի, ո՛չ Սևանի խորքային ջրերի վրա ազդեցություն չի ունենա: Գուցե սխալվում եմ, բայց ոչ միայն ինձ մոտ, այլև մյուս բնապահպանների և փորձագետների մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվել»,– ասաց Ս. Ադամյանը:
 
Հարցն ավելի է սրվել, երբ բնապահպանության նախարարությունն իր նախաձեռնությամբ հարցն ուսումնասիրելու համար միջազգային փորձագիտական խումբ է հրավիրել, սակայն հետո հայտարարել է, որ նրանց մասնագետներն էլ չեն կարողացել հիմնավորել, որ հանքի շահագործման հետևանքով խորքային ջրերին վնաս չի սպառնա:
 
«Ես բազմիցս ասել եմ, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական խնդիր է: Ինչպես տեսնում եք, կառավարությունը չի կարողանում քաղաքական որոշում կայացնել «Լիդիանի» հարցով ու ասել, որ այն չի շահագործվելու: Մեկ բան է հարկավոր, որ մեր երկրի վարչապետը քաղաքական որոշում կայացնի այս հարցում և հայտարարի, որ մենք այդ հանքը չենք ուզում շահագործել: Եվ՝ վերջ: Եվ այդ որոշումը կայացնելու ժամանակ հղում պետք է անի մեր երկրի փորձագետների ուսումնասիրությունների վրա, ո՛չ թե դրսի, ովքեր մեր երկրի առանձնահատկություններին ծանոթ չեն: Չնայած, դրսից հրավիրված անկախ փորձագետներն էլ իրենց կարծիքն ասացին, ինչո՞ւ մեր իշխանություններն այդ անկախ կարծիքը չընդունեցին, սա նույնպես մտահոգիչ է»,– ասաց Ս. Ադամյանը:
 
Խոսելով ներդրողների կեցվածքի մասին՝ բնապահպանը նշեց նաև, որ ոչ միայն «Լիդիան Արմենիա» ընկերության, այլև կոկորդիլոս աճեցնել ցանկացողներն են սկսել զանգահարել, ահաբեկել և անձնական վիրավորանքներ հասցնել իրենց ընդդիմախոսներին: «Ինձ փորձագետներն են այդ մասին պատմել, բայց ես իրավունք չունեմ նրանց անունները հրապարակել: Եվ այն, որ վարչապետը հայտարարում է, թե բոլորը պաշտպանված են, իրականում այդպես չէ: Պետք է տեսնեիք, թե կոկորդիլոսարանի տերն ինչեր էր գրել իմ մասին: Ես նրան բլոկ եմ արել, որ չտեսնեմ այդ ամենը: Մենք պահանջում ենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տրվի, որպեսզի կրկին խնդրի առջև չկանգնենք: Ներդրողն էլ գրում է, որ Հայաստանում բոլոր մասնագետներն անգրագետ են: Նախկինում ինչքան էլ կոշտ կարծիք ենք հայտնել, նման բան չի եղել, ինչ արվել է, թաքուն է արվել, բայց նման լկտի վերաբերմունք ես մինչ այս չէի տեսել: Էլ չեմ ասում, թե մեր երկրաբանին «Լիդիանի» տնօրենն ինչպիսի հայհոյանքների տարափ է տեղացել հեռախոսով: 
 
Դե, պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի ենք հասել»,– ասաց Ս. Ադամյանը
 
Խոսելով վերջերս նախարարությանը տրամադրված 23 միլիոն եվրո դրամաշնորհի գումարները ծախսելու թափանցիկության մասին՝ հասարակական գործիչն ասաց, որ բոլորը գիտեն, թե գրանտային ծրագրերով ինչպիսի մեծ գումարներ են գալիս մեր երկիր: Եվ ամենայն հավանականությամբ կառավարությունը այդ գումարները կորցնելուց է վախենում, այդ պատճառով էլ չի ուզում կտրուկ քայլեր ձեռնարկել: Վերջին դրամաշնորհի գումարներով իրականացվող ծրագրերի մշտադիտարկման համար Ս. Ադամյանը բնապահպանության նախարարին առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել, ինչը կրկին դուր չի եկել նախարարին:
 
«Բնապահպանության նախարարն ասաց՝ մենք թվերը կհրապարակենք, բայց խնդիրը միայն թվեր հրապարակելը չէ: Խնդիրն այն է, որ հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ աշխատանք է իրականացվել: Մշտապես այս գերատեսչությունում տարբեր գումարներ են ստացվում, հետո գումարները փոխվում են, ջնջվում են, մոռացության են մատնվում, բայց ցավալին այն է, որ այս մոտեցումը դեռ շարունակվում է: Սա պետք է փոխվի, որի նախադրյալները գոնե մեզ համար դեռ տեսանելի չեն»,– ասաց Ս. Ադամյանը: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular