ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայմանագրի շուրջ գործընթացը դեռ չի մեկնարկել». Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի հնարավոր կնքումը կարևորվել է թե՛ փորձագիտական շրջանակների, թե՛ նաև պաշտոնյաների մակարդակով: Մասնավորապես՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խիստ հրատապ էր համարել պայմանագրի կնքումը ու հույս հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը պատրաստ կլինի:
 
1or.am-ը Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են աշխատանքները: «Այդ պայմանագրի ստորագրումն ու բուն գործընթացը դեռ մեկնարկած չեն: Դեռ միայն խոսակցություններ, կարծիքներ և ինչ–որ քննարկումներ կան, բայց դեռևս չի եկել այն պահը, որ ասենք, թե մեկնարկել է այդ գործընթացը, ինչ փուլում է, և երբ է լինելու վերջնական ստորագրումը: Նախևառաջ այդ փաստաթղթի վրա պետք է աշխատանք տարվի, պետք է լինեն տարբերակներ, տեքստ պետք է լինի և այլն, և այլն: Դեռ վաղ է խոսել նման պայմանագրի մասին: Ժամանակը ցույց կտա՝ ե՞րբ է լինելու, լինելո՞ւ է առհասարակ… Պետք է սպասել»,–մեզ հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
 
Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև հատկապես վերջին շրջանում օրակարգային հարց դարձած՝ Արցախը բանակցային կողմ վերադարձնելու խնդրին:
 
Անդրադառնալով զարգացումներին՝ Դ. Բաբայանը նշեց. «Որպես բանակցային կողմ Արցախի կարգավիճակի վերականգնման միակ խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է, ուրիշ ոչ մի խոչընդոտ չկա: Առավել ևս՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենում այս գործընթացի վրա կամ, եթե ունենում են, ապա շատ քիչ: Հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, որը պարզապես իր ապակառուցողական քաղաքականության միջոցով, փաստորեն, խարխլեց բանակցային լիարժեք ձևաչափը՝ դրանով իսկ ավելի դժվարեցնելով վերջնական կարգավորումը: Բացի այդ, պարզ է, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ այդ հարցը կարգավորել: Մեծ հաշվով՝ դեռևս բավականին ջանքեր պետք է գործադրվեն, որ Արցախը նորից վերականգնի բանակցային գործընթացում ունեցած իր կարգավիճակը»:
 
Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև այս առումով մեսիջներ կան, պաշտոնական Երևանը ևս շարունակում է այս ուղղությամբ շեշտադրումներ անել, բայց հարցն այլ դաշտում է. «Թեև միջազգային հանրությունը կարծես ևս հասկանում է այդ ամենը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը մնացել է անփոփոխ: Սա նշանակում է, որ ժամանակ և ջանքեր են պահանջվելու, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնվի»:
 
Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերից հետո Ադրբեջանի հղած բողոքներին ու հայկական կողմից անհրաժեշտ հակազդեցության մասին հնչեցրած դիրքորոշումներին, Դավիթ Բաբայանն ընդգծեց. 
 
«Ադրբեջանին հակազդելը մեզ համար ինքնանպատակ չէ, երբևիցե չի եղել և չի էլ լինի: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, զարգացնում ենք մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր երկրների թե՛ հասարակական, թե՛ մարդասիրական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական հատվածների ու միավորումների հետ: Սա է մեր պատասխանը: Եվ մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Ադրբեջանն իրեն վատ զգա, «հիստերիայի» մեջ ընկնի և սկսի ինչ–որ քաղաքականություն վարել: Ամենևին: Դա մեր քաղաքականությունն է, որը մեր պատասխանն է այն բոլոր հակառակորդներին, որոնք չեն ուրախանում հայոց պետականության ամրապնդմամբ և Արցախի զարգացմամբ: Պետությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելը, կապեր հաստատելը և դրանք խորացնելը ևս մեր պատասխանն է»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular