ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալ հաշվարկների պատասխանատուն ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մասնագետները բազմիցս ահազանգել են, որ բանաձևերը, որոնցով հաշվարկվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, բավականին մութ հարցեր են պարունակում: Այն մասնագիտական հարց է, և այդ պատճառով էլ երկար տարիներ դուրս է մնացել հասարակության ուշադրությունից, իսկ սակագները հաշվողներն էլ տարբեր գործակիցների շնորհիվ կարողացել են մանիպուլյատիվ թվեր ստանալ, ինչքան որ պետք է եղել տնտեսվարողին: Կարճ ասած՝ մի ողջ համակարգ աշխատել է ինչ–որ թիվ նկարելու և այն հիմնավորելու վրա: Երբ պարզվեց, որ, ինչպես ժողովուրդն է ասում, բանը բանից անցել է, իսկ բնական մենաշնորհների սեփականատերերի ախորժակն էլ բազմապատկվել, «Էլեկտրիկ Երևանից» հետո ոլորտի փորձագետները նույնպես սկսեցին ոտքի կանգնել ու առաջին հայացքից բարդ թվացող հարցերին մեկ առ մեկ պատասխանել:
 
ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար, ՀՀ վարչապետին կից սակագների հավաստիությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ, փորձագետ Էդվարդ Արզումանյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում կորուստներն ուռճացված են: Ու թեև նրա այս միտքը թուր ու թվանքով են ընդունում սակագները դակողները, սակայն նա մանրամասներ է ներկայացնում, որոնք բավականին ուշագրավ են ու կարևոր:
 
Խնդիրն այն է, որ մոտ 20 տարի առաջ է գազի տեխնիկական կորուստների հաշվարկման մեթոդաբանությունն ընդունվել: Վերջին ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ այն որևէ առնչություն չունի իրականության հետ: Եվ ինչքան էլ որ այն մասնագիտական խոսակցություն է ենթադրում, այնուամենայնիվ, ներկայում գազի բաշխման համակարգում հաշվարկվող 6,5–7 % կորուստների մակարդակը ոչ միայն չափազանցված է, այլև՝ նկարված, պնդում է մասնագետը:
 
Գազի համակարգում կորուստներն ամենաշատը կարող են տատանվել 1,5–2 %–ի սահմաններում, ասում է փորձագետը և համոզված պնդում, որ գազի սակագինը հնարավոր է իջեցնել մոտ 10 %–ով: Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և փորձագետների միջև առկա տարաձայնություններին, ապա դրա հիմքում կորուստների սխալ պլանավորումն ու հաշվարկումն է, որի համար կրկին հանձնաժողովն է մեղավոր: 
 
«Կորուստների պլանային մակարդակը թողնվել է 15 թվականի մակարդակին` 15, 03 %: 16–20 թվականների համար այն նույնն է մնալու, որպես պլանային ցուցանիշ, մինչդեռ 2016–ին այն կազմել է 9,8 %, 2017–ին` 9 %, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 8,2 %: Եվ եթե այս տարին նույն՝ 8,2 % ցուցանիշով ավարտվի, ապա ՀԷՑ–ը կունենա 6,5–7 միլիարդ դրամ լրացուցիչ գերշահույթ, որը բնակիչների կողմից վճարված գումարներից է գոյանում: Եվ այստեղ բնական է, որ հանձնաժողովն է մեղավոր, իր սակագնային վարչությամբ, քանի որ նա է տարեկան սակագնային հաշվարկը կազմում և ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը: Այսինքն, սխալ հաշվարկների համար հանձնաժողովի սակագնային քաղաքականության ղեկավարն է պատասխանատու , մինչդեռ նա այսօր նախարար է աշխատում»,– ասաց Է. Արզումանյանը: 
 
Իրականում, էներգետիկայի և բնական պաշարների ներկայիս նախարարից ավելի լավ որևէ մեկը չգիտի, թե ինչպես են ուռճացվում սակագներն ու ինչ մեխանիզմներով են այն դակվում: Բացի այդ, երկար տարիներ նա եղել է սակագների հաշվարկման վարչության պետը և նա է տիրապետում, թե «Գազպրոմ Արմենիայի» կամ ՀԷՑ–ի նեսում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է գերշահույթներին, ապա դա նույնպես հաշվարկի արդյունքում ստացվող թիվ է, որի առաջին պատասխանատուն նույն ինքը՝ ներկայիս նախարարն է, ով նաև պետք է մանրամասն հիմնավորի, թե ինչպես են սակագները հաշվարկվել, որոնք այսօր պարզվում է, որ ենթակա են նվազեցման: 
 
«Մի հարցնող լինի, թե նոր շոգեգազային համակցված էներգաբլոկն ո՞ւմ էր պետք, երբ երկրում արտադրվող էներգետիկ հզորությունների 55–60 %–ն է օգտագործվում: Հզորությունների պարապ կանգնելու պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը մի քիչ մեծացել է: Ինչ վերաբերում է միջպետական էներգահոսքեր ունենալուն, ապա դա էլ է միֆ: Մեծ հեռավորությունների վրա էներգիա տեղափոխելը խելամիտ չէ, քանի որ լրացուցիչ կորուստները մեծանում են: 100–200 մլն դոլար վարկ են վերցնում, երկրի պետական պարտքն են մեծացնում, որ հետո այդ կայանները պարապ կանգնե՞ն: Ինչպես Հրազդանի 5–րդ բլոկի դեպքում է, երբ այն իր հնարավորությունների կեսից պակաս հզորությամբ է աշխատում: Հասկանալի չէ նաև, թե նոր կառավարությունը հունիսին ինչու «Ռենկոյին» մերժեց, 5 ամիս հետո նույն պայմանագիրն ընդունեց: Իմ կարծիքով, դատախազությունն ինչպես ներկայում փոքր ՀԷԿ– երով է զբաղվում, գուցե հետո էլ այս ամենով կզբաղվի, բայց մինչև սայլը տեղից շարժվի, արտաքին պարտքը բավականին կավելանա»,– ասաց Է. Արզումանյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular