ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց....

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը երեկ պաշտոնապես մեկնարկեց, թեև նախընտրական պայքարը, փաստացի, ավելի վաղ էր սկսվել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում խոսել ենք թե՛ քարոզարշավի մեկնարկի, թե՛ դրանից առաջ առկա զարգացումների մասին: 
 
Քաղաքագետը նախ արձանագրել է. «Նախկինում ոչ թե կարգախոսները, տեսլականները կամ ուղենիշներն էին մեծ դեր կատարում, այլ փողը: Այսինքն՝ մարդիկ հասկանում էին, որ այս կամ այն գաղափարական կամ քաղաքական ուղղվածությունը ճիշտ է, լավ է, բայց փողի գործոնը շատ մեծ է, և դրա համար քաղաքական, գաղափարական ուղենիշների գործոնը զգալիորեն թուլացած էր: Քանի որ այսօր նվազել է փողի դերը, բնականաբար, մեծացել է խոսքի դերը: Այդ իմաստով բնական է, որ խոսքը, տվյալ դեպքում` կարգախոսներն ակտիվ են քննարկում, նաև փորձում են հասկանալ, թե այս կամ այն ուժն ինչ տեսլականով է հանդես գալու:
 
Սա դրական երևույթ է»:
 
Թեև խոսքի արժեքը մեծացել է, բայց, ըստ քաղաքագետի, մեկ այլ հարց էլ կա: «Մյուս կողմից, սակայն, ինչպես նախկինում, հիմա ևս պարզ է ֆավորիտը: Եթե նախկինում ՀՀԿ–ն էր, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դաշինքն է»,–ասաց նա՝ ընդգծելով, որ վերջինի դեպքում, սակայն, ֆավորիտ լինելն օբյեկտիվ է, և բոլորն էլ հասկանում են, որ այս մթնոլորտն ազդում է ընտրությունների վրա:
 
«Հեղափոխությունն իր տրամաբանությունն ունի, և այդ տրամաբանությունն ազդում է նաև քաղաքական գործընթացների վրա: Այս ընտրություններն այդ իմաստով բացառություն չեն: Հեղափոխությունն ունի նաև իր տրամաբանական ցիկլերը. ԱԺ արտահերթ ընտրություններով կավարտվի առաջին ցիկլը: Այսինքն՝ Փաշինյանը և իր դաշինքը կունենան ամբողջական իշխանություն, և կգա հանրության պահանջներն իրականացնելու փուլը, որոնց կատարման խոստումները տվել են հեղափոխության ժամանակ: Իսկ այդ խոստումները շատ հակասական են և իրարամերժ: Հանրության տարբեր շերտեր տարբեր շահեր ունեն, բայց նույն բանն են պահանջում: Փաշինյանը պետք է ընտրություն կատարի. առաջինը ո՞ր շերտի պահանջները պետք է բավարարվի և ո՞ր շերտինը՝ 2–րդը, 3– րդը, 4–րդը: Սրանից է կախված, թե այդ ցիկլով ինչպիսի՞ հաջողություն կունենա Ն. Փաշինյանը և իր թիմը»,–նշեց նա:
 
Քաղաքագետը մասնակի է համաձայն այն դիտարկումների հետ, թե այս անգամ ևս դոմինանտ է լինելու պայքարի՝ սև–սպիտակի տրամաբանությունը. «Սև–սպիտակային կարգախոսը լինելու է, սակայն, ըստ իս, Ն. Փաշինյանն այս անգամ այդ տեխնոլոգիան չի օգտագործի այն ռադիկալիզմով, որը կիրառեց ավագանու ընտրությունների ժամանակ: Այդ մաքսիմալիզմը չի լինի, որովհետև նա այստեղ որոշակի խնդիր ունի: Եվ կարծում եմ՝ Փաշինյանը կփորձի մի քիչ ավելի զուսպ լինել այս հարցում: Այսինքն՝ «մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց երբ այդ գաղափարից կարող են օգտվել նաև մյուս ուժերը, այդ հանգամանքն արդեն զսպելու է Փաշինյանին, և նա փորձելու է հանդես գալ որոշակի կոմպրոմիսային կարգախոսներով»: 
 
Ե. Բոզոյանը չի կարծում, որ այս ընտրապայքարում մեծ դեր կկատարեն ծրագրային դրույթները: «Ծրագրային դրույթներն աշխատում են այն ժամանակ, երբ կա բալանսավորված քաղաքական համակարգ, երբ կա միջին խավ, և կուսակցություններն իրարից շատ չեն տարբերվում ու դետալների պայքար է գնում: Այդ դեպքում նույն դետալների մեջ մեկը կարող է այս դրույթն առաջարկել , մյուսը՝ հակառակը: Սակայն այսօր այլ իրավիճակ է. երբ մեծ դեր է կատարում հուզական գործոնը, դու ծրագրերով չես կարող համոզիչ ինչ–որ բան բերել: Աշխատելու են ոչ այդքան ծրագրային դրույթները, որքան մարդկանց այն պատկերացումները, որոնցով իրենց ապագան փորձում են կապել այս կամ այն ուժի հետ: Այսօրվա դրությամբ ակնհայտ է հիմնական ֆավորիտը, և որևէ ծրագրային դրույթով հնարավոր չէ փոխել այս իրավիճակը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
 
Քաղաքագետը չի բացառում նաև ձևավորվող ԱԺ–ի՝ անցումային լինելու հանգամանքը, ինչի առումով իր կարծիքն ունի.
 
«Ընդհանուր առմամբ, հեղափոխության ժամանակահատվածում ամեն ինչն էլ ժամանակավոր է լինում, որովհետև հեղափոխությունն ինքն էքսցես է. այն, ըստ էության, ոչ ստանդարտ իրավիճակ է: Այս ԱԺ–ն կաշխատի հի՞նգ, երկո՞ւ, թե՞ մեկ տարի, կախված է իշխող ուժի գործելաոճից: Եթե Փաշինյանը կարողանա հաղթանակից հետո երկիրը հանդարտեցնել և տանել բնականոն ճանապարհով, ապա ձևավորվող ԱԺ–ն կապրի և կաշխատի 5 տարի՝ անկախ նրանից, թե ով ինչ կուզենա անել: Եթե Ն. Փաշինյանը շարունակի երկիրը տանել իր հեղափոխական հռետորաբանությամբ, ապա, բնականաբար, ցնցումները կարող են շարունակվել: Այդ պարագայում վաղ թե ուշ իր վարկանիշը կարող է անկում ապրել, և կառաջանա լեգիտիմության ճգնաժամ: Թեև այս ԱԺ–ն ընտրված կլինի մաքուր և արդար ճանապարհով, այնուամենայնիվ, եթե մեկ–երկու տարի հետո երկիրը բնականոն զարգացման մեջ չմտնի, այդ ԱԺ–ի և կոնկրետ Ն. Փաշինյանի հանդեպ հանրության մոտ մեծ դժգոհություն կառաջանա: Եվ կարող է առաջանալ ճգնաժամ, ինչը կարող է բերել նոր վիճակների, այդ թվում՝ նոր ԱԺ արտահերթ ընտրությունների: 2017թ. ընտրություններից հետո՝ ընդամենը մեկ տարի անց, մարդիկ փոխեցին իշխանությանը: Այսինքն՝ մարդիկ տեսել են այդ ճանապարհը և կարող են նորից այդ նույն ճանապարհով գնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երկիրը զարգանա բնականոն ճանապարհով և վերջապես դուրս գա հեղափոխական վիճակից, ըստ որի՝ ընտրությունները կլինեն ոչ թե տարին մեկ, այլ հինգ տարին մեկ»:
 
Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ երկրում հանդարտ և հանգիստ մթնոլորտ պետք է հաստատվի: «Նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիվ քայլերի, ասֆալտին պառկեցնելու ու պատին ծեփելու մթնոլորտը պետք է վերացվի: Իր երկրում ներդրում կատարելուց մարդը չպետք է վախենա, իսկ այսօր այդ վախը կա: Եթե Հայաստանում ապրող մարդը վախենա ու ներդրում չանի, դրսից հաստատ չեն անի, իսկ առանց ներդրումների երկիրը չի զարգանա: Եվ եթե չզարգացավ, հայտնվելու է ցնցումների մեջ, որովհետև մարդկանց կենսամակարդակը ցածր է: Ն. Փաշինյանը դեկտեմբերի 9–ից հետո պետք է կարողանա փոխել իր ամբողջ հռետորաբանությունը և երկիրը առաջ տանել հանդարտ ու հանգիստ վիճակով»,–եզրափակեց քաղաքագետը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular