ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կառավարությունը շատ կոնկրետ քայլեր է կատարել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ. Տիգրան Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը որոշակիորեն քաղաքական իրավիճակ է փոխել, իսկ քաղաքական իրավիճակն ուղղակիորեն ազդում է ներդրումային միջավայրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ նոր կառավարությունը շատ կոնկրետ քայլեր է կատարել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ հարկային օրենսդրության բարեփոխումները, որն ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման կոմպոնենտներից մեկն է, հակակոռուպցիոն գործունեությունը և այլն:

«Հայաստանը լինելով ԵԱՏՄ երկիր՝ 200 միլիոն սպառողների շուկա է: Ունենք նաև տարբեր համաձայնագրեր հենց նույն Եվրամիության հետ, շատ լայն հնարավորություններ են բացվում արտահանելու ապրանքները դեպի Միջին Արևելք, և այս առումով Հայաստանը որոշակիորեն կարող է կամուրջ հանդիսանալ Եվրամիության, ԵԱՏՄ-ի և Միջին Արևելքի միջև»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ  դրանք միանշանակ բացասական են ազդում առևտրի, տնտեսական մեր հարաբերությունների զարգացմանը և ոչ միայն մեր, այլև Իրանի և այլ երկրների: «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում բոլոր քաղաքական հարցերը կստանան իրենց լուծումները, և մենք կկարողանանք շարժվել առաջ  առանց որևէ սահմանափակումների»,-նշեց նա:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի սակավամարդ երթերի վերաբերյալ հարցին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ միայն մարդկանց քանակով չի կարելի որոշել երթը հաջողված է, թե ոչ: «Սա մի որոշակի ամփոփում էր կառավարության գործունեության: Անցումային կառավարության գործունեությունը երթով էր սկսվել և երթով էլ ավարտվեց, և հիմա մենք մտնում ենք մի շատ հետաքրքիր փուլ»,- նշեց Ավինյանը՝ վստահեցնելով, որ եկել է ժամանակը, որ քաղաքական դաշտում բոլորը խոսեն իրենց ծրագրերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular