ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն, քննական թեստի նմուշն արդեն հրապարակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:

«Հանրապետությունում ստեղծվելու է 250-ից ոչ պակաս քննական կենտրոն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները: Մենք ունենալու ենք հայոց լեզվի մասնագետների խմբեր՝ տեղում թեստերը ստուգելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ 12-րդ դասարանում կենտրոնական քննություն անցկացնելը նույնպես քննարկվում էր, սակայն որոշվեց, որ առայժմ կանցկացվի միայն 9-րդ դասարանում «Հայոց լեզու» առարկայից: Կարո Նասիբյանը նշեց, որ 9-րդ դասարանում քննության ընթացքում, եթե նախորդ տարիներին հանձնարարվում էր փոխադրություն, ապա այս անգամ լինելու է թեստային աշխատանք:

«Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնացված քննությունը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսի կեսերին, կմասնակցի 31 հազար 300-ից ավելի աշակերտ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, կանցկացվի նաև վերաքննություն, ինչը նույնպես կենտրոնացված է լինելու:

«Մենք իրականացնում ենք արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից, իրականացնում ենք նաև միջազգային ստուգատես: Մեղմ ասած, արդյունքներն այնքան էլ լավը չեն: Կանխավարկած կա, որ դպրոցներում օգնում են քննություն հանձնողներին»,-ավելացրեց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին արդեն տեղեկացրել է փոփոխությունների մասին: Ըստ Կարո Նասիբյանի՝ մինչև մայիս ժամանակ կա, կարող են պատրաստվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular