ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարոնայք երդվյալ ատենակալներ» ՝ շքերթը սկսված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: 12 օր անընդմեջ 11 քաղաքական ուժ կպայքարեն հայոց պառլամենտի աթոռների համար: Տրամաբանորեն` 11 քաղաքական ուժերն իրենց զինանոցի դիպուկ զենքերը պատյանից կհանեն ընտրարշավի ընթացքում:

Տարածված կարծիք է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններում սահմանադրական 70 տոկոսը ՔՊ- ն ապրիլից ունի իր կուսակցական գրպանում: Մինչդեռ ընտրությունները կարող են և անակնկալներ մատուցել, հատկապես այս ընտրությունները, որտեղ ընտրակաշառքով ձայների աճուրդի բորսան փակված է: Իսկ վարչական ռեսուրսն արդեն իսկ շրխկալով գործում է հօգուտ իշխանության` Նիկոլ Փաշինյանի հրապարակային ամեն ելույթ ավելանում է ՔՊ-ի ակտիվին ինքնաբերաբար: Նա ինքն էլ, չխուսափելով օրենքը խախտելուց, աշխատանքային ժամերին, աշխատանքային այցերում մարզեր` քարոզչությում է անում հօգուտ «Իմ քայլի»` ի սկզբանե խախտելով մրցակցային հավասարությունը 11 քաղաքական ուժերի առաջ:

Անցած տասնամյակներում ձևավորվել է մարդկանց խումբ, որ իրենց սրբազան պարտքն են համարում աշխատել իշխանության համար: Կարևոր չէ` ով է իշխանությունը` ՀՀԿ-ն, ՔՊ-ն, թե «եսիմ ով», երեկ նրանք ցրում էին ՔՊ-ի ցուցարար ակտիվիստներին, այսօր ՔՊ-ի ցուցակում են ու ՔՊ-ի համար են ձայներ հավաքում: Սա ցավալի, բայց փաստացի իրողություն է և տխուր պատմություն, որ պիտի քրեական ավարտ ունենա, եթե հեղափոխությունը հավատում է ինքն իրեն:

Անցած շաբաթ նախընտրական մարաթոնի մեջ էին հիմնականում երկու կուսակցություն` ՀՀԿ-ն ու ՔՊ-ն: ՀՀԿ-ն իր լայվերով հասնում ու անցնում է ՔՊ-ից: Դա ևս տխուր պատմություն է` ինչպես տասնամյակներ իշխած կուսակցությունը խուսափում է ընտրողի հետ տետատետից ու ընտրել է ՔՊ-ի «զենքը»` փորձելով վազանցել չգիտես որտեղից եկած ու ինչու իր ճանապարհը փակած նորելուկին: ՀՀԿ-ն համառում է, որ իր փորձն անփոխարինելի ժառանգություն է ու պարտադիր պիտի փոխանցի անփորձ նորելուկներին:

Ըստ էության՝ ՀՀԿ+ՀՅԴ, իրենք իրենց լավագույն ծառայությունը մատուցած կլինեին, եթե չմասնակցեին արտահերթ ընտրություններին ու փորձեին իրական ռեբրենդինգի գնալ` վերանայելով թե՛ անցած ճանապարհն ու գործած սխալները, թե՛ ներկա ու ապագա անելիքները: Նրանց գործունեության մեջ չի փոխվել ոչինչ` նույն այբբենական ճշմարտություններն են շարադրում ու միշտ շրջանցում են հարցը, թե իրենց իշխանության տարիներին ինչու՞ են անլուծելի մնացել հարցերը, որոնց չլուծման մեջ են մեղադրում ներկայի նորելուկ անփորձներին: ՀՀԿ-ն, կորցնելով միակ, անփոխարինելի ու հավերժ իշխանության տիտղոսը, հիմա էլ իրեն հայտարարում է միակ, անփոխարինելի ու հավերժ ընդդիմություն և իշխանության գոյությունը պայմանավորում է ընդդիմության գոյությամբ: Սա բոլորովին անծանոթ դաշտ է ՀՀԿ+ՀՅԴ կուսակցությունների համար:

Բոլոր 11 ուժերն այնքան տարբեր են իրենց պատմության, գործունեության, նպատակների ու այդ նպատակներին հասնելու միջոցների ընտրության դաշտում, որ, թերևս, ՀՀ-ում այսպիսի խայտաբղետ առաջարկ չի եղել ընտրողին, որ ապակողմնորոշելու է նրան ու փոշիացնելու է ձայները այն քաղաքական ուժերի վրա, որ մնալու են 1-3 տոկոսի շրջագծում:

Ցավալի է, որ քաղաքական ուժերը վատ հարաբերություններ ունեն համաշխարհային քաղաքականության զարգացման միտումների հետ, գլոբալ աշխարհի հետ ու ամեն ինչ տեսնում, գնահատում, տեղավորում են իրենց լոկալ շահի անկյունում: Լոկալ շահը հնարավորինս շատ մանդատ ստանալն է: Հետո ի՞նչ: Ի՞նչ են անելու մանդատը: Շարունակելու՞ են կղզիացած ու մեծ աշխարհից մեկուսացած, մեծ աշխարհին միայն ԱԺ փոքրիկ պատուհանով նայելու «ավանդույթը:

Եկեղեցին ու մշակույթը հազարամյակներով պահպանել են պետականությունը` պետականությունը կորցրած երկրում, պետականությունը վերականգնած ժողովուրդը այլևս պարտավոր է իր ձեռքը վերցնել ներկան կազմակերպելու ու ապագան ծրագրելու գործը ոչ թե հարևանների ու դաշնակիցների թրի տակով անցնելով, այլ իր համար ու հանուն իր կենսագոյության: Քաղաքական շատ քիչ ուժեր ունեն այս գիտակցությունը: Հիմնականում գործում է գոյի` այս դեպքում իրենց, ինքնապահպանման իներցիան, իսկ պետությունը իրենցից դուրս գոյություն է, որ պարտավոր է հարմարվել իրենց գործողություններին. սա է Հայաստանի ձախողումների ու անհաջողությունների պատճառը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular