ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ. ՀՀԿ քարոզարշավը՝ գրասենյակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն քաղաքական եւ ոլորտային քարոզարշավի ակնկալիքներ ունի: Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ի դեպ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք այս ու այն հրապարակներում են, ՀՀԿ-ն իր քարոզարշավի մեկնարկը տվել է ՀՀԿ գրասենյակից. ասուլիսով ներկայացնում են կուսակցության նախընտրական ծրագիրը: «Մեր ծրագիրը մի դիտարկեք առանձին փաստաթուղթ. ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Արցախի անվտանգությամբ, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, աշխատանքը կորցնելու վտանգով եւ ըստ այդմ էլ կատարի իր ընտրությունը: «Ինչո՞ւ ընտրել մեզ, որովհետեւ մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ: Մենք գիտենք ու ընդունել ենք մեր սխալները, որովհետեւ մենք պատրաստ ենք ծառայել մեր հայրենիքին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը կարծում է, որ Հայաստանին պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն: Սակայն, նա շեշտեց, որ Հայաստանը եռագույն է, սեւ ու սպիտակ չէ: Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ն 0 ձայն է հավաքելու, անարգանք է քաղաքացիների հանդեպ: «Սա անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ, ակնհայտ է, որ մենք 0 ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր ձայներ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ:

ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, որ Աշոտյանի հետ ներկայացնում է ՀՀԿ ծրագիրը, հայտարարեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ եւ կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան:

«Ես չեմ ուզում տագնապի զգացում առաջացնել, չեմ ուզում ավելորդ երեսպաշտություն անել։ Մտահոգության առարկան պետք է լինի հետեւյալը՝ ի՞նչ ենք տեսնում մենք վերջին 6-7 ամսվա ընթացքում։ Տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված Հանրապետականի հասցեին։ Ամեն ինչի մասին, եթե Հանրապետականի ինչ-որ լավ քայլ է, այդ մասին չի խոսվում, կարծես դա չի եղել, ինքնին ստեղծված մի երեւույթ է։ Եթե թերություն է, պետք է սեւացնել, չափազանցնել ու ծայրահեղացնել։ Սա է քաղաքականությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ իշխող ուժի կողմից նկատվող երկրորդ երեւույթն «ապագայի մասին շենշող խոստումներ տալն է»։ «Խոստումներ՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր եմ բարձրացնելու, թոշակներ եմ բարձրացնելու, իհարկե, դրանք երկու մասի կարելի է բաժանել։ Խոստումներ, որոնք տրվել են ու արդեն իսկ չեն կատարվել ու չեն էլ կատարվելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակներ եւ այլն։ Եվ երկրորդ խումբը, որոնք բացառապես հնչում են բարի ցանկության պես։ Չկա ուղի այդ խոստումների կատարման»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա նշեց՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճաններով:

«Մենք մեզ պատասխանատու ենք զգում, որովհետեւ մարդը պատասխանատու է նաեւ այն դեպքում, երբ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, էլի պատասխանատու ես։ Չենք ուզում դիտորդի կարգավիճակում լինել։ Մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումներն ու ձեռքբերումները, որ ունեցել ենք։ Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե մեր արածի, թե չարածի ուժով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular