ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստան»-ի երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտակայքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը և չորրորդ համար Գևորգ Գորգիսյանը:  Նրանք վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլեցին և քաղաքացիներին ներկայացրեցին  կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Մանե Թանդիլյանը նշեց, որ Լուսավոր Հայաստանը իր պատմության կարճ ժամանակահատվածում կարողացել է իրողություն դարձնել երազանքների պետություն կերտելու իրենց տեսլականը:

«Այն ճանապարհը, որ անցել է մեր կուսակցությունը, կարճ է, բայց բովանդակալից: Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան, Գևորգ Գորգիսյան` այս գործիչների ազնիվ և շիտակ պայքարը բերել է այսօրվա նոր Հայաստանի իրողության:

Ազգային ժողովի ընտրությունը կարևորագույն է: Սա ետհեղափոխական առաջին համապետական ընտրությունն է, որտեղ որոշվելու է, թե ինչ Հայաստանում ենք մենք ապրելու»,- ընդգծեց Թանդիլյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որն իր առաքելությունն է համարում ապահովել մարդուն բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե իրենց կուսակցությունը ընդդիմություն է, թե իշխանություն, Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ քաղաքական ուժի ընդդիմություն, թե իշխանություն լինելը պարզ է դառնում Ազգային Ժողովի ընտրություններից հետո:

«Ընտրություններից հետո պարզ է դառնալու՝ ով ինչքան ձայն է հավաքել և դրանով է որոշվելու ընդդիմություն է, թե իշխանություն»,- ասաց Թանդիլյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular