ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագետ, զորավար և Հայրենիքի անձնվեր զավակ. Մոնթե Մելքոնյանը նոյեմբերի 25-ին կդառնար 61 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը (Ավո) նոյեմբերի 25-ին կդառնար 61 տարեկան։

Որպես գիտնականի՝ նրան արժևորել է, մասնավորապես, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է Երևանում հրատարակվել Մոնթե Մելքոնյանի դիպլոմային գիտական աշխատությունը, որը նա պաշտպանել է ԱՄՆ-ի Բերկլիի հեղինակավոր համալսարանում` որպես «Ասիայի հնագիտությունը և պատմությունը» մասնագիտությամբ մագիստրոսական թեզ: Մինչ այդ Մոնթեն Բերկլիի համալսարանում բակալավրի 4-ամյա դասընթացն ավարտել էր 2,5 տարում: «Հարկ է նշել, որ Մոնթե Մելքոնյանն իր էությամբստեղծված էր գիտությամբ զբաղվելու համար: Գալով Հայաստան` նա մեծ հետաքրքրություն էրցուցաբերել Հայաստանի գիտական կենտրոնների, հատկապես` Հայաստանի գիտություններիակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նկատմամբ: Նա մեկ ամիս շարունակ այցելում էրինստիտուտ, շփվում աշխատողների հետ, մասնակցում գիտական բանավեճերին: Նա շատ էրուրախացել, երբ իմացել էր, որ ինստիտուտում գործում է Արաբական երկրների բաժին: Այնժամանակ ես ոչ միայն այդ ինստիտուտի փոխտնօրենն էի, այլև նշված բաժնի վարիչը: Եվ մենքհաճախ էինք զրուցում այն կարևոր դերի մասին, որն արաբները ունեցել էին Օսմանյանկայսրությունում Մեծ Եղեռնի ընթացքում բռնի տեղահանման ենթարկված հայերին փրկելուգործում: Նա շեշտում էր, որ եթե չլինեին արաբները և նրանց օգնությունը, ապա չէր լինիժամանակակից Հայոց սփյուռքը: Նա նույնիսկ ցանկանում էր հեռանկարային պլան կազմել` արաբական հետազոտությունների զարգացման համար: Սակայն չհասցրեց: Սկսվեց Ղարաբաղիպատերազմը, և նա գրիչը փոխարինեց սրով»,- նշել է Նիկոլայ Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյակին նշել էր, որ նրանք առաջին անդամ հանդիպել են Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողների միության առաջին հավաքի ժամանակ և հիշել իրենց վերջին հանդիպումը. «Նա մարտական էր տրամադրված եւ, ինչպես միշտ, հավատում էր հայ ժողովրդիհաղթանակին: Մոնթեն հայ զինվոր էր, հայ մարդ եւ Հայաստանի հերոս: Շարքային զինվորն ուհերոսը միաձուլվել էին մեկ մարդու մեջ»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ Մոնթեն առաջնորդվում էր «առանց Հայաստանի Հանրապետություն Արցախ չկա», եւ «առանց Արցախ չկա Հայաստանի Հանրապետություն» գաղափարախոսությամբ: «Հենց այդ գաղափարախոսությանն ու իրհայրենիքին էլ նա տվեց իր կյանքը»,- նշել էր Հովհաննիսյանը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզվի։

1991 թվականի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը։ 1992 թվականից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար էր։ Զոհվել է 1993 թվականին  հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։

Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրվել են բազմաթիվ երգեր, նրա կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրքերում և գիտական աշխատություններում, նրա անունով է կոչվում ՀՀ զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular