ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 20-ի Ձեր աստղագուշակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ

Այսօր ոչ բոլոր Խոյերը կարող են պարծենալ էներգիայով և նպատակասլացությամբ: Շատերը կախվածության մեջ կընկնեն իրենց պատահական տրամադրություններից, ինքնազգացողությունից, շրջապատից, ստացվող տեղեկատվությունից, հիշողություններից, համեմատություններից, փիլիսոփայական մտորումներից: Կարող եք հայտնվել գաղտնիքների, շշուկների, բամբասանքների մթնոլորտում: Հարմար օր է հասկացող մարդու հետ զրույցի կամ նամակագրության համար:

Ցուլ

Այսօր շատ Ցուլերի անհրաժեշտ կլինի ինչ-որ մեկի հետ կիսվել իրենց տպավորություններով, զգացմունքներով, մտորումներով: Աստղերը հուշում են, որ մեծամասնության մոտ զրուցակիցների հետ խնդիրներ չեն լինի: Հնարավոր է, որ ամենաերախտապարտ ունկնդիրը ձեր սիրելի անձնավորությունը դառնա: Կարող է բացահայտվել ճշմարտությունը: Լավ օր է ռոմանտիկ ժամադրության, ծանոթությունների զարգացման, երեխաների հետ վստահական շփման համար:

Երկվորյակ

Այս օրերի մթնոլորտը Երկվորյակներին հակում է անհետևողականության, տպավորվողականության, շատախոսության: Ձեր ծրագրերը, ցանկությունները, մտադրությունները կարող են հակասական լինել, հատկապես, եթե օրվա ընթացքում ձգտում եք ավելի շատ տեսնել, լսել, քննարկել: Հնարավոր է զգացմունքներով և մտքերով ինտենսիվ փոխանակում ընտանիքում: Բացառված չէ խառնաշփոթը տանը, կենցաղում, օրինակ՝ կապված տեղափոխության հետ:

Խեցգետին

Խեցգետիններն օրը կանցկացնեն զգացմունքայնորեն և տեղեկատվական հագեցած միջավայրում, որից շատ օգուտ կկարողանան քաղել: Օրը թույլ է տալիս համալրել գիտելիքները, ցուցադրել կրթվածություն, կարգավորել կապը, հեռվից լուրեր ստանալ: Հաջող օր է ծանոթությունների, էքսկուրսիաների, փոխանակումների համար: Նոր մասնակիցների կգրավեն միջոցառումները, բանավեճերը: Առօրյա հարցերի քննարկումը կարող է անցնել փիլիսոփայական հարթություն:

Առյուծ

Առյուծներին օրը թույլ է տալիս շեղվել գլխավոր ծրագրերից, կյանքին փոքր-ինչ բազմազանություն ավելացնել: Կարող եք խորասուզվել հիշողություններում, երազանքներում կամ նուրբ զգացողություններում: Արժե խուսափել այս կամ այն գաղափարներին, կապերին չափազանցված նշանակություն տալու, դրանց հիմքի վրա ինչ-որ նշանակալի, երկարաժամկետ բան կառուցելու ցանկությունից: Նման նախագծերն ու հարաբերությունները կարող են ձեզանից շատ էներգիա խլել:

Կույս

Կույսերին այսօր անհրաժեշտ է հետադարձ կապ: Որքան ուշադիր ձեզ լսեն, այնքան սիրով կխոսեք: Մեծ դեր կկատարի զրուցակցի հանելուկայնությունը կամ ձեր սեփական դիմակը: Երկխոսությամբ, ինտրիգով տարվածությունը կարող է ստիպել մոռանալ տհաճությունների, խոստումների, պարտականությունների, առօրյա հոգսերի մասին: Եթե խոսում եք ձեզ համար ինչ-որ կարևոր բանի մասին, արժե համոզվել, որ ձեզ ճիշտ են հասկացել:

Կշեռք

Կշեռքներն օրվա ողջ ընթացքում կախված կլինեն ստեղծված իրադրությունից, շրջակա միջավայրից: Պահվածքի շատ առանձնահատկությունները և ցերեկային ծրագրերը պայմանավորված կլինեն ձեր ինքնազգացողությամբ: Ակտիվ գործողություններ ձեռնարկելու անընդունակությունը կարող է բերել ինտելեկտուալ և զգացմունքային դաշտի ակտիվացման: Մինչ երեկո կարող եք մտքում պտտել կպչուն մտքեր, իսկ երևակայության մեջ զանազան նկարներ պատկերել:

Կարիճ

Կարիճների գործերն ու հոգեվիճակն այսօր կարգավորվում են: Հնարավոր է լավատեսության, զգայականության, ստեղծագործական երևակայության նոր ազդակ: Տրամադրությունը կարող է լավացնել այլընտրանքների ցուցակի ընդլայնումը, հավելյալ տեղեկատվության կամ իմաստուն խորհրդի ստացումը: Հնարավոր է կարողանաք օգուտ քաղել անհաջողությունից, անսպասելիորեն լրացնել նյութական կամ բարոյական վնասը: Բացառված չէ ոգևորիչ բացահայտումը, հանդիպումը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր շատ բան կարող է տալ տունը, զբաղեցրած տեղը, գտած ապաստանը: Շատերի մոտ կարող է ցանկություն առաջանալ ճանապարհորդելու, մանևրելու, լավ պատառ որոնելու: Հարմար պահ է ընտանիքի գործերում, սեփական կենցաղում կամ ներքին աշխարհում խորասուզվելու համար: Եթե փոթորկում են մտքերն ու զգացմունքները, օգտակար կլինի արտահայտվել կամ հետաքրքրող թեմայի վերաբերյալ գրականություն գտնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը թույլ է տալիս հագեցած կյանք վարել, նախևառաջ՝ զգացմուքային և մտավոր: Հիանալի օր է աշխարհընկալման ընդլայնման, երևակայության մարզման, նամակագրության կամ սիրախաղի, զանազան որոնումների և համեմատությունների համար: Հնարավոր են պարադոքսային, հանելուկային կամ զվարճալի պահեր: Կարող է ուժգնանալ գրականության, արվեստի, երաժշտության, հոգևոր նրբությունների նկատմամբ հետաքրքրությունը:

Ջրհոս

Օրը բարեհաջող է այն Ջրհոսների համար, ովքեր օժտված են ներքին նուրբ կազմակերպվածությամբ, բարձր տպավորվողականությամբ: Հետաքրքիր շատ բան կգտնեք, եթե ժամանակին որսաք անհրաժեշտ տրամադրությունը, սեփական զգացմունքների և շրջապատող մթնոլորտի միջև ներդաշնակ ռեզոնանսի պահը: Հենց նման վիճակում կապրեք լավագույն պահերը, կասվեն անհրաժեշտ խոսքերը, կարվեն համապատասխան գնումները: Բացառված չեն բացահայտումները:

Ձկներ

Ձկները կարող են գործել ըստ տրամադրության, ենթարկվել ինտուիցիային: Եթե նախօրեին դժվար օր է եղել, կարևոր է արտահայտել զգացմունքները, կիսվել տպավորություններով: Այսօր մեծ է փոխըմբռնման, իմաստուն մարդու հետ երկխոսության, ուսուցչի խորհրդի պահանջը: Շատ Ձկներ լավ կտիրապետեն դիվանագիտության արվեստին, առանց դժվարության կհարմարվեն ընթացիկ իրադրության պահանջներին: Ավելի լավ է խուսափել լիակատար անկեղծությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular