«Իմ քայլը» դաշինքը նոյեմբերի 26-ին քարոզարշավ կիրականացնի Թալինում և Շիրակի երեք քաղաքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 26-ին քարոզարշավ կիրականացնի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ և Գյումրի քաղաքներում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը սկսում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և վաղվանից, ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ այդ քարոզարշավին»,- նշեց Փաշինյանը՝ հայտնելով, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպումները նոյեմբերի 26-ին տեղի կունենան՝
Ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, համայնքապետարանի հարակից հրապարակում;
13։30-ին՝ Մարալիկ քաղաքում, համայնքապետարանին հարակից հրապարակում;
15։00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում
17։00-ին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում, քաղաքապետարանի դիմաց։
«Հույս ունեմ, որ վաղը կտեսնվենք բարձր և հաղթական տրամադրությամբ»,- դիմելով նշված և հարակից բնակավայրերի ընտրողներին՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։