ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարության և կամեցողության վրա կառուցված հարաբերությունները ոչ գնել է հնարավոր և ոչ էլ վաճառել, դա հավետ է…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.
 
Երջանիկ ու անհոգ մանկության գրավականը երեխաների այդ տարիների երազանքներն ի կատար ածելու մեջ է թաքնված: Եվ ինչպես ժամանակին ասել է ֆրանսիացի հայտնի բարոյախոս Ժան դե Լա Բրյուրեը, «երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վայելում են ներկան» և հենց նրանց ներկան է հարկավոր լցնել սիրով և ջերմությամբ:
 
Այս համատեքստում էլ, թերևս բոլորն էլ կհամաձայնվեն, որ երեխաների երազանքների իրականացման ինքնատիպ հաղորդաշարերից է «Ես կամ»-ը: Բազմաթիվ անգամներ ենք ականատես եղել, թե ինչպես են մանուկների աչքերը փայլում, երբ հաղորդման շրջանակներում իրականացվում է նրանց երազանքն ու նրանք հանդիպում են այն հայտնի մարդուն, ում ցանկանում են նմանվել, ում գործունեությունը հոգեհարազատ է դառնում նրանց համար և ինչու չէ, ապագայում մեծ բարձունեների հասնելու համար յուրահատուկ խթան է հանդիսանում նաև: Այս անգամ հաղորդման ֆորմատը մի փոքր այլ էր, քանի որ միանգամից 8 երեխա էր հանդիպելու իրենց սիրելի հայտնիին և երեխաները հանդիպեցին Գագիկ Ծառուկյանին, ում ջերմագին ընդունելությունը, սերն ու բերկրանքը սկսվեց հենց բարևից:
 
Բոլորն էլ գիտեն, թե որքան անմիջական է իր շփումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը, ինչն այս դեպքում երեխաներին հավելյալ ինքնավստահություն հաղորդեց, դրա արդյունքում էլ հանդիպումն ու համատեղ անցկացված օրն անմոռանալի դարձավ բոլորի համար: Ըստ իս երեխաների հետ շփման և հաղորդակցման ընթացքում է երևում ցանկացած մարդու բուն էությունը և չնայած Ծառուկյանը տարիներ շարունակ իր ազգանվեր գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը մեր երկրին ու ժողովրդին, այդուհանդերձ այս շփման ընթացքում երևում էր ակնհայտ, ոչինչ արհեստական չէր, ոչինչ եթերային չէր, այս հանդիպումն ու ամբողջ ընթացքը, սրտից բխած ու միայն բարության ու կամեցողության վրա կառուցված հարաբերություններ էին, որը ոչ կգնես, ոչ էլ կվաճառես, դա հավետ կմնա յուրաքանչյուրի սրտում, որպես քաղցր մանկության ամենահիշարժան օրերից մեկը:
 
Եվ քանի որ այդ երջանկության ակնթարթները հայ մանուկներին էր հնարավորություն ընձեռնվել վայելել, կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է շնորհակալ լինի և հաղորդման կազմակերխիչներին ու հեղինակներին՝ հանձին տիկին Ռոզա Ծառուկյանի և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց առօրյա հոգսերից շեղվելով, իրենց խնդիրները մի կողմն դնելով, ուրախության պահեր են պարգևում մեր հայ մանուկներին:
Շնորհակալություն…

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular