ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցությունն անշեղորեն ընդլայնվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի և այլ պաշտոնյաների հետ: Այս հանդիպումները կարող ենք դիտարկել նաև պատասխան այցի շրջանակներում, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները՝ Նեվերովի գլխավորությամբ:
Քննարկված հարցերի շրջանակը կարելի է միանգամայն տրամաբանական անվանել: Կողմերը բարձր են գնահատել «Եդինայա Ռոսսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների 10-ամյա համագործակցությունը, արդյունավետ են գնահատել երկու երկրների երիտասարդների վերջին համաժողովը: Պատրաստակամություն են հայտնել շարունակել արդեն սկսած ծրագրերը, ինչպես նաև զարկ տալ քաղաքական և տնտեսական բլոկի նորանոր նախագծերի:
Պետդումայի նախագահը Ծառուկյանի հետ զրույցում նշել է նաև, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնցում ներկա են լինելու նաև Ռուսաստանի դիտորդները: Ինչպես նաև հույս է հայտնել, որ ԲՀԿ-ն խորհրդարանում իր ներկայությունը էլ ավելի կմեծացնի, ինչը հետագա հեռակարներ գծելու ավելի ամուր հիմք կհանդիսանա 2 պետությունների և 2 կուսակցությունների միջև, որոնք ունեն ամուր անցյալ, և ունենալու են է՛լ ավելի ամուր ապագա: 
Ցանկացած հարց, առավել ևս միջազգային հարթությունում, կարգավորվում է հետևողական և սրտացավ աշխատանքով: Իր ամփոփիչ հարցազրույցում Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատելով ռազմաքաղաքական հայտնի այն իրողությունը, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է, հույս հայտնեց, որ տնտեսական և քաղաքական սպեկտրում համագործակցությունը կխորանա, հարաբերություններն էլ ավելի կջերմանան: 
Եվս մեկ այց նախատեսվում է արդեն արտահերթ ընտրություններից հետո, իսկ պատասխան այցի հրավերը ռուսական կողմը մեծ սիրով ընդունել է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular