ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի՛ կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու. Սամվել Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի չի սատարելու։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Հեղափոխությունն իր ընթացքով գնում է, ես հետևում է ընդհանուր քաղաքական զարգացումներին»,–ասաց նա։

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի   այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր Բակո Սահակյանին քննարկել Արցախում անցնցում իշխանափոխության հնարավորությունը, Բաբայանն արձագանքեց.

«Ես իմ տեսակետը Ղարաբաղի հարցով արտահայտել եմ շատ հստակ. չի՛ կարելի  Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի  համագործակցելու, այսինքն Հայաստանի կարծիքը միշտ պետք է ի նկատի ունենալ, սակայն թե ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես չեմ կարող ասել, քանի որ մենք չենք շփվում»

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկին, որով առաջարկվում է Արցախը դե յուրե միացնել Հայաստանին, Բաբայանն ասաց.

«Այս փուլում Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելը համարում եմ սխալ, Ռուսաստանի  հետ հարաբերություններ հետ կապված Ժիրայր Սեֆիլյանի և իր թիմի կարծիքը համարում եմ սխալ, ես ասել եմ իրեն իմ տեսակետի մասին»։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր ապօրինի ռազմամթերք փոխադրելու և փողերի լվացման մեջ մեղադրվող Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր Բաբայանի և ևս երկու անձի վերաբերյալ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular