ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է լինել ԱԺ-ում երկրորդ ուժը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատրաստվում է լինել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ուժը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:

«Այս ընտրությունները Հայաստանի պատմության համար իրապես շատ կարևոր նշանակություն ունեն, և դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է իրականացված հեղափոխության հետ: Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու են կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, անկասկած, ունենալու է իր ուրույն ներդրումը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրությունների արդյունքներով երկրորդ քաղաքական միավորը լինելու հայտ, որովհետև առաջին միավորի հարցն ըստ էության լուծված է, հեղափոխությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի ժամանակը կարճ է, այդ պատճառով իրենք այն կիրականացնեն երկու ուղղությամբ:

«Մենք փորձելու ենք «ծածկել» հանրապետության ամբողջ տարածքը: Համամասնական քարոզարշավ իրականացնող, այսինքն` հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը, որը ես եմ առաջնորդելու, լինելու է հանրապետության 47 համայնքներում, իսկ քարոզչության մյուս խումբը, տիկին Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի'ր Հայաստանը» կարգախոսով, իսկ քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ.դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular