ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարոտելով փողոցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ վաղը՝ նոյեմբերի 24–ին, մեծ երթ է լինելու Երևանի փողոցներով: «Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին անում էինք հեղափոխության օրերին», «Հրավիրում ենք բոլորին, ովքեր քայլելու ցանկություն ունեն, անկեղծ ասած՝ կարոտել եմ բոլորիդ»: 

Հասկանալի է, իհարկե, որ մեծ երթն ակնհայտորեն պայմանավորված է նախընտրական շրջանով: Փաշինյանը և, ըստ էության, մյուս ուժերը ևս արդեն ոչ պաշտոնապես սկսել են նախընտրական քարոզարշավը՝ նոյեմբերի 26–ը դարձնելով ձևական: Մեծ երթը Երևանի փողոցներով, կամ, այլ կերպ ասած, հեղափոխական գործիքակազմերից մեկի կիրառումը իշխանության համար ունի շատ կոնկրետ նշանակություն՝ մոբիլիզացնել իր հիմնական քաղաքական հենարանը, և դա անել իշխանափոխության հիմնական տեխնոլոգիաներից մեկի միջոցով: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բացի պրագմատիկ խնդիրներից, հեղափոխական գործիքակազմին ու հեղափոխության օրերի «ծիսակատարություններին» պարբերաբար վերադառնալն ունի ոչ միայն ռացիոնալ, այլև իռացիոնալ իմաստ: Հեղափոխության օրերից շատ ժամանակ չի անցել, և ներկայիս իշխանությունները, լինելով այդ օրերի իներցիայի կրողը, առայժմ ամբողջովին չեն դարձել ապարատային գործիչներ: Հեղափոխության դեժավյուն նրանց համար վերադարձ է մի տեղ, որտեղ նրանք իրենց զգում էին առավել հարմարավետ, առավել հաջողած: Ինչ–որ առումով սա, իհարկե, տրամաբանական է: Միայն թե փողոցին կարոտելն ու հեղափոխական ծիսակարգերի պարբերական վերանայումը չփոխարինեն պետական կառավարմանն ու իշխանական գործառույթների իրականացմանը: Ընդհանրապես անցյալին, թեկուզև բարի հիշողություններով հագեցած անցյալին վերադառնալը ինչքան էլ մարդկային իմաստով օրինաչափ գործընթաց է, այդքանով էլ վտանգ ունի կորցնել իրականության զգացումը, ներկային առերեսվելու համարձակությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular