ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է վարչական ռեսուրսը դեռևս ակտուալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր իշխանությունների հռետորաբանության անբաժան մաս է կազմում ազատ և թափանցիկ ընտրությունների կարևորումը: Տարիներ շարունակ լինելով ընդդիմություն, անցնելով ընտրական գործընթացների միջով, այդ գործընթացներում պարտվելով իշխանության կողմից բանեցվող գործիքակազմերին իշխանություն դարձած քաղաքական ուժը չէր կարող ընտրությունների որակի հարցն իր համար չդարձնել առաջնային՝ առնվազն հրապարակային խոսքի մակարդակում: Ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի գործոնները ընդդիմադիր դիսկուրսում դարձել էին հիմնաքարային, և պատահական չէր, որ իշխանության գալով՝ այդ դիսկուրսը սկսեց գեներացվել արդեն պաշտոնական մակարդակով: Հենց այս երկու գործոններն էին համարվում ընտրական պրոցեսի որակը խոչընդոտող և հետևաբար ենթադրվում էր, որ այս գործոնները չեղարկելու դեպքում ընտրությունների որակը հնարավոր կլինի միանգամից բարձրացնել:

Արդեն փորձարկված երկու ընտրությունները՝ Երևանում և Հայաստանի մի շարք համայնքներում, ցույց տվեցին, որ ընտրակաշառքի էջը, առնվազն այս ընթացքում, կարելի է համարել փակված: Սակայն վարչական ռեսուրսի գործոնը շարունակում է մնալ օրակարգում: Խոսքն այն մասին չէ, որ իշխանությունները դրժել են իրենց խոստումը, հայտարարել են մի բան, բայց անում են այլ բան: 

Առավել ճիշտ կլինի ասել, որ վարչական ռեսուրս չկիրառելու մասին քաղաքական հայտարարությունները չեն նշանակում վարչական ռեսուրսի գործոնի ամբողջովին սնանկացում: Իհարկե, կան դեպքեր, այդ թվում և հիմա, երբ որոշ մարզպետներ փորձելու են փափուկ մեթոդներով բանեցնել իրենց վարչական դիրքը: Բայց խոսքն այս դեպքում առավելապես այն մասին է, որ վարչական ռեսուրսի կիրառությունը միայն միակողմանի պրոցես չէ ու միայն չի բացատրվում այս կամ այն իշխանության՝ այդ ռեսուրսին դիմել–չդիմելով: 

Վարչական ռեսուրսի գործոն լինելը պայմանավորված է առավել խորքային, արժեհամակարգային պատճառներով: Իշխանության, այն կրողների հանդեպ չափազանցված վերաբերմունքը, հարգանքի ու քծնանքի բարակ սահմանը հաճախ խախտվում է,  եթե նույնիսկ չկա վարչական ռեսուրսի արհեստական բանեցում: Այդ գործոնը կենսունակություն է ստանում նույնիսկ առանց այդ բանեցման՝ ներքևից եկող ինքնաառաջարկի հաշվին: Դժվար չէ նկատել, որ առ այսօր էլ պաշտոնյաներից շատերի հանդեպ առավել ցածր օղակներում, ինչպես նաև այս կամ այն շրջանակներում կան քծնանքի, արհեստականորեն ընդգծված լավ վերաբերմունքի դրսևորումներ: Եվ այդ վերաբերմունքը միշտ չէ, որ պայմանավորված է հեղափոխական իշխանության հանդեպ արդարացի համակրանքով: 

Վարչական ռեսուրսն, ի տարբերություն ընտրակաշառքի, առավել բարդ գործոն է, առավել բազմաշերտ: Դրա կենսունակության դեմ անհնար է պայքարել ոստիկանության աչալուրջ աշխատանքով, քանի որ ոստիկանությունը չի կարող վերահսկել մի բան, որն առավելապես մտածողության ու արժեհամակարգի դաշտում է: Միաժամանակ, այն, որ արժեհամակարգային իմաստով կա խնդիր, չի նշանակում, թե լուծումը դաստիարակչական ու քարոզչական այն տրամաբանությունն է, որը վերջերս հաճախ սկսել է կիրառել նույն Փաշինյանը:

Իշխանավորների հանդեպ քծնանքը, վախը, զգուշավորությունը և այդ ամենից բխող չափազանցված համակրանքը պատճառն են մի իրավիճակի, երբ առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացի համարում էր, որ իր կյանքի որակը պայմանավորված է այս կամ այն պաշտոնյայի բարեգթությամբ, կապերով, հնարավորություններով: Վարչական ռեսուրսից կախվածություն նշանակում է քաղաքացու մոտ ինքնաբավության բացակայություն, վախ, որ, օրինակ, նա կարող է իր վերադասի կամ իր հետ առնչվող պաշտոնյայի պատճառով զրկվել աշխատանքից, չստանալ համապատասխան փաստաթուղթը և այլն:

Երբ Կապանում ՔՊ թեկնածուն պարտություն կրեց, Նիկոլ Փաշինյանը դա վերագրեց տնտեսական և քրեական էլիտաների դեմարշին: Իրականում, սակայն, ՔՊ թեկնածուն պարտվել էր, որովհետև Սյունիքում, հաշվի առնելով որոշակի տնտեսական ինքնաբավության առկայությունը, վարչական ռեսուրսի հանդեպ արհեստական ակնածանքը օրինաչափորեն ավելի քիչ էր, քան այն տեղերում, որտեղ, օրինակ, կային համայնքապետների ՔՊ–ական ժամանակավոր պաշտոնակատարներ: Ընդ որում նշենք, որ ՔՊ թեկնածուները մեծամասամբ հաղթեցին հենց այն տեղերում, որտեղ համայնքապետների ԺՊ–ները ՔՊ–ից էին: Բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այժմ միայն փաստենք, որ վարչական ռեսուրսի կենսունակությունն, ի թիվս այլ հարցերի, ունի առավել բարդ շերտեր, հետևաբար պահանջում է բարդ լուծումներ ու միայն քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ազատվել այդ գործոնի ազդեցությունից: Ընդհանրապես, հեղափոխությունն ու փոփոխությունը առանց մշակութային, արժեհամակարգային բաղադրիչների վտանգ ունի դառնալ սոսկ քաղաքական, նոմենկլատուրային իշխանափոխություն:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular