ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենքը չի արգելում, չի պարտադրում, իսկ նախկին պաշտոնյաներին փոխարինում են նորերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան մի քանի բուհերի խորհուրդների կազմերը դեռ անփոփոխ են: Օրինակ՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմում դեռ շարունակում են մնալ նախկին պաշտոնյաներ. օրինակ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիել յանը, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և այլոք: ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի կազմն էլ շարունակում է գլխավոր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Զուգահեռ կան բուհեր, որոնց խորհուրդների կազմերում կան փոփոխություններ: Օրինակ՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական, ինչպես նաև Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում այսօր ՔՊ–ական փոխնախարարներ են, վարչապետի օգնականներ, նաև մարզպետ: Ունենք նաև բուհ, որտեղ փոխվել են ռեկտորները, և, օրինակ բուհ՝ ՀՊՏՀ–ն, որը դեռ կառավարում է այն ռեկտորը, ում վերաբերյալ հրապարակումներում ԲՈԿ–ը խնդրահարույց փաստեր է գտել: 

Խոսելով նախ բուհերի ընդհանուր ապաքաղաքականացման գործընթացից՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 1or.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Ովքեր այս ընթացքում են նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ, ՔՊ անդամներ չեն: Այսինքն՝ բոլոր տեղերում նշանակվել են մարդիկ, որոնք քաղաքական, կուսակցական ներգրավվածություն չունեն: Այստեղ հիմնական խնդիրը բուհերի կառավարման խորհուրդների մեջ է: Ներկայումս ընդհանուր միտումը հետևյալն է. արդեն ձևավորված նոր խորհուրդները մի փոքր ավելի ցածր պաշտոնում նշանակված մարդկանցով են համալրվում: Եթե առաջ նախարարներ էին, պատգամավորներ, նոր խորհուրդներում հիմնականում ընդգրկվում են փոխնախարարներ կամ վարչապետի խորհրդականներ»:

Թեև նշված միտումը կա, ըստ որի՝ ավելի ցածր պաշտոններում գտնվող մարդիկ են ընդգրկվում, բայց փորձագետը խորհուրդների կազմի վերաբերյալ այլ պատկերացում ունի: «Կցանկանայի, որ պաշտոնյաներ ընդհանրապես չլինեն խորհուրդներում: Իսկ ցանկացած բուհում մարզպետի ընդգրկելը ռեկտորի համար արդեն իսկ որոշակի կաշկանդող նշանակություն է ունենում: Խորհուրդների կազմում պետք է լինեն տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ, փորձագետներ, ֆինանսիստներ, կառավարման մասնագետներ, ինչու չէ՝ նաև հանրությանը հայտնի օբյեկտիվ և սկզբունքային մարդիկ: Մեծ հաշվով՝ այն մարդիկ, որոնց ներկայությունը խորհրդին ռեալ օգուտ կտա: Սկզբունքային մարդիկ պետք է ընդգրկվեն, որոնց վրա նախարարությունը կամ կառավարությունը չի կարող ճնշում գործադրել: Կուզենայի, որ խորհուրդներում լինեին ինքնուրույն մտածող մարդիկ, որոնց չես կարող ճնշել, մանիպուլացնել, որոնք միաձայն ձեռք չեն բարձրացնի, և կբարձրաձայնեն խնդիրների մասին: Եթե նման մարդկանց չբերեցինք, մենք ոչ մի պրոգրես չենք ունենա: Ընդամենը կունենանք ինչ–որ մարդկանց փոխարինում այլ մարդկանցով: Ամենակարևոր կետը սա է, որ ոչ թե կառավարելի մարդկանց ներգրավեն խորհուրդներում, այլ մարդկանց, որոնք խղճի մտոք են առաջնորդվում, հասկանում ոլորտի խնդիրներից»,–նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ բուհերի խորհուրդների այն կազմերին, որոնք ընդհանրապես դեռ անփոփոխ են, Սերոբ Խաչատրյանը նշեց. «Միանշանակ այդ կազմերն էլ պետք է փոխվեն: Նախարարությունն ու կառավարությունը պետք է այդ փոփոխությունները շատ արագ ձևով իրականացնեն, որովհետև հիմա տարեվերջ է, և բուհերը դեկտեմբերին կամ հունվարին պետք է խորհրդի նիստեր անեն: Այդ խորհուրդները պետք է շատ արագ ձևավորել, որովհետև արդեն 6–7 ամիս է, ինչ այդ բուհերում երևի խորհրդի նիստեր էլ չեն լինում: Ընդհանուր առմամբ՝ պետք է լինի փոփոխություն, որովհետև այսօր զբաղեցնում են պաշտոններ այն մարդիկ, որոնք նախկինում հրապարակային քննադատել են բուհերի քաղաքականացվածությունը: Եվ հիմա իրենք կոնկրետ քայլերով պետք է ցույց տան, որ ինչ ասել են նախկինում, հիմա իրականացնում են»:

Նշենք, որ ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող օրենքի, բուհի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: Այդուհանդերձ, այս օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնցով պաշտոնյաները չեն կարող ընդգրկվել խորհուրդներում: Հարցին, թե մինչև օրենքում նախատեսվող փոփոխությունները, կառավարությանն ի՞նչն է խագարում պաշտոնյաներին ուղղակի չընդգրկել խորհրդի կազմերում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Օրենքը կարևոր է, բայց որևէ խոչընդոտ չկա, որ այդ փոփոխություններն արվեն մինչև օրենքի ընդունումը: Որովհետև գործող օրենքը չի ասում, որ երկրի վարչապետը կամ նախարարը պետք է լինեն խորհրդի մեջ, օրենքն ընդամենը չի արգելում, դրա համար էլ օգտվում են այդ հնարավորությունից: 

Բայց օրենքը նաև չի պարտադրում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular