ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր հեռանկար Փաշինյանի և Արցախի համար. ի՞նչ է ակնարկում Սեֆիլյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում: Պատճառը նախընտրական քարոզարշավն է, որը մեկնարկել է ոչ պաշտոնապես, և այդ քարոզարշավի ընթացքում հնարավորինս շատ հեղափոխական լեքսիկոնի օգտագործումը: Սակայն Սեֆիլյանի հայտարարությունը դժվար է գնահատել բացառապես նախընտրական պրոցեսների կոնտեքստում: Թե՛ նախկինում, թե՛ հիմա ակնհայտ է, որ Սեֆիլյանի և նրա աջակիցների թիրախում Արցախն ու ներարցախյան գործընթացները կարևոր տեղ են զբաղեցնում: Այժմ, սակայն, արցախյան թեմայի թիրախավորումը՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Այն հանգամանքը, որ Հայաստանում փոխված իրավիճակը չի կարող արձագանք չգտնել Արցախում, ոչ միայն փաստ է, այլև եղելություն, որի հետ Արցախը արդեն իսկ բախվեց ամիսներ առաջ: Սակայն «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի մտահոգությունները չեն ներառում իրավիճակի ամբողջական պատկերը, հաշվի չեն առնում Արցախի առանձնահատկությունները: Խոսքն այստեղ բնավ այն մասին չէ, որ Արցախը գտնվում է հնարավոր պատերազմի կիզակետում: 

Խոսքն այն մասին է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Արցախում կգտնեն արձագանք, բայց չեն կարող կրկնվել նույնությամբ: Ոչ թե չպետք է կրկնվեն, ինչպես ասում են քաղաքական գործիչները, այլ չեն կարող: Բազմաթիվ նմանություններով, քաղաքական համակարգերի բազմաթիվ համադրելիություններով հանդերձ, Արցախի հասարակական և քաղաքական նկարագիրն ունի որոշակի հիմնարար տարբերություններ: Այդ տարբերություններից ամենաշատ աչքի զարնողը Արցախի տարածքի փոքրությունն է: Փոքր տարածքը, հասարակական շերտերի հիմնականում մոնոտոնությունը Արցախում դժգոհության հնարավոր դրսևորումներն ավելի արագ լսելի են դարձնում այդ երկրի իշխանություններին:

Վերոնշյալի դրսևորումները մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հասունացող հանրային դժգոհությանն ընդառաջ՝ արցախյան իշխանությունները գնացին կադրային շատ կոնկրետ փոփոխությունների: Ավելին՝ նկատելի է նաև, որ արցախյան վերնախավը պատրաստվում է նաև սպասվելիք սերնդափոխությանը: Զսպանակներն Արցախում ավելի արդյունավետ են, քան Հայաստանում, և տարածքի, հասարակության և պետության միջև կապերի կոմպակտությունն էլ նպաստում են այդ զսպանակների արդյունավետ աշխատանքին: 

Ասել է թե, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցածը պետք է տանել ու մեկին–մեկ պրոյեկտել Արցախի վրա, նշանակում է ոչ միայն հաշվի չառնել տարածաշրջանային և արտաքին մարտահրավերները, այլև չիմանալ Արցախի կառուցվածքը, հասարակության և քաղաքական համակարգի իրական տրամաբանությունը: Այդ տրամաբանության՝ թեկուզև մասամբ իմացությունը բավարար է ասելու, որ Արցախում ոչ թե չպետք է կրկնել այն, ինչ եղավ Հայաստանում, այլև Արցախում այդ կրկնությունը պարզապես հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով:

Եթե ամեն դեպքում այս օբյեկտիվ պատճառները անտեսելով՝ փորձ է արվելու արհեստականորեն կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, ապա գործ ունենք պարզ քաղաքական սաբոտաժի հետ: Պատահական չէ, որ Սեֆիլյանը առանց կաշկանդվելու նշում է, որ իրենք արմատական են, ավելին՝ չեն նեղսրտում ահաբեկչական խումբ որակվելուց, մի բան էլ դա գնահատում են որպես իրենց վարկանիշի բարձրացման հնարավորություն: Իհարկե, կարող ենք թե՛ այս, թե՛ այլ հայտարարություններին, օրինակ՝ Հայկական բարձրավանդակի վերանվաճման մասին, վերաբերվել որպես պարզապես իռացիոնալ քաղաքական տեքստերի: Բայց հաշվի առնելով այն դառը փորձը, որը Հայաստանը ճաշակեց 2016թ. հուլիսին, չենք կարող այդ իռացիոնալ հայտարարությունների մեջ վտանգ չտեսնել:

Այն հանգամանքը, որ «Ծռերը» և նրանց աջակիցները թե՛ նախկինում, թե՛ հիմա գտնվում են մարգինալ վիճակում, չի նշանակում, թե նրանք չունեն ֆորս–մաժորների գնալու հնարավորություն: Ընդհակառակը՝ ծայրահեղությունների գնում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես արցախյան ուղղությամբ նրանց գործունեության մասին հնչող մտքերը լուրջ անհանգստության առիթ են ոչ միայն Արցախի, այլև Փաշինյանի համար: Ի վերջո, ակնհայտ է, որ «Ծռերը» խանդով են վերաբերվում հեղափոխությանը և Փաշինյանին, չնայած հենց նրանց շնորհիվ են հայտնվել ազատության մեջ: Այնպես որ, եթե Հայաստանում չստացվի մաս կազմել հեղափոխության կապիտալիզացիային, չի բացառվում, որ նրանք այդ փորձն իրականացնեն Արցախում: Փաշինյանի համար «Ծռերի» արցախյան գործունեությունն, ըստ այդմ, ունի, թե՛, այսպես ասած, քաղաքական, թե՛ պետական անհանգստության կողմեր: Մի կողմից՝ հայտնվում է ուժ, որը հավակնում է սաբոտաժով դառնալ քաղաքական վերնախավ, մյուս կողմից՝ այդ սաբոտաժի թիրախում Հայաստանի անվտանգության դարպասն է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular