ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի 2019թ-ի պետական բյուջեն ներկայացվել է խորհրդարանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված  ժամկետացանկի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հարապետության Ազգայի ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  մշտական հանձնաժողովների և խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործադիր իշխանության պատասխանատուներ:

ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112մլրդ 340,9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով:  Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում  ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019թ-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաև այս տարվա հունիս ամսում կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթևացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային և հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն  մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը: Արթուր Հարությունյանը նաև ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները և պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ամփոփելով բյուջեի ներկայացումը անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին և առանձնացրել գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն ու սպասվող փոփոխությունները: Պետնախարարը նշել  է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:

Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարը առանձնացրել է նաև առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը:

Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular