ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է, 3 օր է՝ ոտքի մատները չի կարողանում շարժել. փաստաբան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է:

՛Այս մասին NEWS.am-ին ասաց Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Իմ պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում համապատասխան բուժսպասարկում չի ստանում: Վիրակապերը փոխում են 3-4 օրը մեկ անգամ, «Էրեբունի»-ի բժիշկները նույնպես ուշ-ուշ են գալիս: Հովհաննեսն անընդհատ ցավերի մեջ է, կամ ցավազրկողն են ուշացնում, կամ ժամանակին չեն ներարկում: Բացի դրանից, 3-րդ օրն է արդեն՝ ոտքի մատները չի կարողանում շարժել: Երբ բժշկին հարցրել է, չի պատասխանել, լռել է»,- ասաց նա:

Ըստ Հայարփի Սարգսյանի՝ սա պարզապես խոշտանգում է իր պաշտպանյալի նկատմամբ: Ավելին, փաստաբանի համար պարզ չէ, թե ինչու Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատում, ինչու են ձգձգում:

«Ես միտում եմ տեսնում: Ես դիմում- պահանջներ եմ ներկայացրել արդարադատության նախարարություն, առողջապահության նախարարություն, Քրեակատարողական վարչություն եւ ՀՔԾ սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարին՝ տեղեկացնելով, որ վիրահատությունը պետք է կատարվի քաղաքացիական հիվանդանոցում, հակառակ պարագայում այն կդիտարկվի որպես դիտավորություն, եւ եթե Հովհաննեսի մոտ բարդություններ առաջանան, ամբողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները»։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular