ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության հիմնասյունը անհատն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած պետության համար կարևոր է հանրության առողջ լինելը և կենասմակարդակի որոշակի ստատուսի հաստատումը: Այս առումով ոլոտի կայացմանն ու աջակցման համար աներբա է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գործունեությունը, որն առաջին իսկ տարիներից մեծ կարևորություն է տվել մեր բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին: Հաջողությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերից մեկը հանրապետության ամբողջ տարածքում տարիներ շարունակ անցկացված անվճար առողջապահական ակցիան է: Երևանում և Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմնադրամի աջակցությամբ տևական ժամանակ հնարավորություն են ունեցել վերականգնելու ամենաթանկը՝ առողջությունը:
Հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին: Հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:
Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝ միայն 2013-2014 թվականներին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը 105 միլիոն դրամ է հատկացրել ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցի ընտանիքներին: Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10-ը միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Գյումրու Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը:
Այս տարիներին հիմնադրամի ֆինանսավորմամբ լայն թափով շարունակվում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարությունը: Դեռ 2011 թվականին կրթօջախի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Գյումրի կատարած այցելության ընթացքում Գագիկ Ծառուկյանն անտարբեր չէր մնացել կրթօջախի անմխիթար պայմանների հանդեպ՝ խոստանալով, որ կարճ ժամանակ անց խարխլված փայտաշեն կառույցներին փոխարինելու է ժամանակակից սարքավորումներով համալրված, միանգամայն նոր մարզաբազա:
Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամը հետևողական աջակցություն է ցուցաբերում հանրության ամենատարբեր շերտերին՝ իր ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին` տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք: Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել նրանցից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր:
Սոցիալապես անապահով ընտանիքերին մտահոգող բազմաթիվ հրատապ խնդիրների լուծումը ցանկացած պետության առաջնային խնդիրներից է: Առողջ և ուժեղ պետություն ունենալու համար կարևոր է նյութապես և բարոյապես կայուն հանրություն ունենալը, որտեղ ցանկացած քաղաքացի իրեն կզգա իր երկրի իրական տերը: Այս առումով կատարվող քայլերն ունեն առանցքային նշանակություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular