ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանաբանական այգու շուրջ աղմուկն ավելի լուրջ է, քան առաջին հայացքից երևում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասարակության համար այդպես էլ հասկանալի չէ, թե կենդանաբանական այգու տնօրինությունն ինչ քաղաքականություն է վարում: Մի դեպքում հոգատարություն ցուցաբերելով, արջի ատամը բուժելու համար արտերկրից բժիշկներ բերելու համար բավականին գումար է ծախսում, իսկ մեկ այլ դեպքում՝ կենդանուն էֆթանազիայի ենթարկում՝ այդ մսով մյուս կենդանիներին կերակրելու համար: 

Իրականում, պարզվում է, կենդանաբանական այգու շուրջ սկսված աղմուկը մոտ 8 տարվա պատմություն ունի: Իրավիճակը գնալով սրվել է: Այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր Ռուբեն Խաչատրյանի կարծիքը չեն կիսել, տարբեր պատճառներով հեռացվել են աշխատանքից: Այգու նախկին աշխատակիցներն այս մասին բարձրաձայնել խուսափել են՝ հաշվի առնելով Խաչատրյանի մտերմությունը Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Բայց իշխանափոխությունից հետո կենդանաբանական այգու աշխատակիցներն էլ են որոշել քայլ անել, բացում են բոլոր փակագծերը, ինչի մասին երկար տարիներ վախեցել են խոսել:

«Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանը դեմ է անարդարությանը, այդ պատճառով էլ օտարերկրացիների մոտ մեր երկրի մասնագետներին զրոյացնելը ծանր է տանում: Նրա խոսքով, Հայաստանում նույնպես բավականին բարձրակարգ անասնաբույժներ ու անասնաբույծներ կան և բոլորովին պետք չէ նրանց եվրոպացիներով զարմացնել: 

«Ես շփվել եմ իրենց բերած բազմաթիվ եվրոպացիների հետ, ովքեր անգամ տարրական գիտելիքներ չեն ունեցել: Ես դա կենդանաբանական այգու տնօրենին էլ եմ ասել, որ ծիծաղելի է, երբ երրորդ դասարանում կատարած իմ քայլերն են ինձ ուզում սովորեցնել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա կարելի է աշխարհի բոլոր կառույցների հետ էլ համագործակցել, բայց չի կարելի սեփական մասնագետների ճանապարհը փակել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը: 

Նա երկար տարիներ աշխատել է այս այգում և բավական մոտիկից ծանոթ է կենդանաբանական այգու ներքին անցուդարձին: 1or.am-ի հետ զրույցում, սակայն, ցավով նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրեն նշանակվելուց հետո բազմաթիվ անօրինություններ են եղել: Օրինակ, այգու մորուքավոր անգղներին կենդանաբանական այգուց հեռացնելը, որոնք նախկինում ամեն տարի բազմացել են, իսկ հիմա այլևս այգում չեն: Մարտիրոսյանի տեղեկություններով, թռչունները տարվել են Ուրցաձոր, հիմնադրամի գումարներով պահվում և եվրոպացիների հետ նրանց մասով ծրագրեր են մշակվում:

«Ներկայում բոլոր կենդանիները ստերիլիզացված են, սերունդ տալ չեն կարող: Ի դեպ, մորուքավոր անգղը միջազգային շուկայում 25 հազար եվրո արժե: Ամբողջ աշխարհում՝ երկրագնդի վրա մոտ 10 վայրում է այն բազմանում, որից մեկը Հայաստանն է: Եվ երբ կենդանաբանական այգիները փոխանակում են իրականացնում , պետք է համարժեք փոխանակում անեն: Բայց, ինչպես երևում է, Խաչատրյանը հիմնադրամը և գազանանոցը խառնել է իրար: Ո՞վ է իրեն թույլ տվել պետական ու մասնավոր կառույցների գործունեությունն իրար խառնել: Ես ուզում եմ այնպիսի կենդանաբանական այգի ունենանք, որ եվրոպացին գա ու զարմանա, ոչ թե եվրոպացուն ասենք՝ մենք այնքան տգետ ենք, որ եկեք, մեզ բան սովորեցրեք կամ եկեք արջի ատամը պլոմբեք: Հարց է ծագում, թե Խաչատրյանն իր ոչ մասնագետ անասնաբույժի հետ, այն էլ այս օրերին, երբ աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, հանկարծ ինչպե՞ս տեսավ, որ արջի ատամը ցավում է: Պարզ է, չէ՞, որ իրենց պետք էր շոու կազմակերպել: Բոլորն ասում են, ինչ լավ կանաչապատվել է կենդանաբանական այգին: Եթե Խաչատրյանը կարողանում է լավ գազոն աճեցնել, ուրեմն պետք է նրան քաղաքապետարան ուղարկել, որպեսզի քաղաքի կանաչապատմամբ զբաղվի: Ես ուզում եմ, որ մեր երեխաները կենդանիներ տեսնեն, բայց Խաչատրյանի կարծիքով, 50 կենդանին բավարար է: Այսօր Երևանի կենդանաբանական խանութներում ավել ի շատ ձկնատեսակներ կան, քան կենդանաբանական այգում: Նման բան ո՞վ  է տեսել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Պարզվում է, որ ձկնաբուծարանը նույնպես Խաչատրյանի օրոք է քանդվել: Ռ. Խաչատրյանն այն համոզմանն է, որ եթե կենդանին առողջ է, բայց պահելու տեղ չունի, պետք է նրան քնեցնել: «Էկզոտարիումի» տնօրենի համար հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է Իսրայելի կենդանաբանական այգին ամենալավը լինի, իսկ Հայաստանինը, որը խորհրդային տարիներից լավագույններից էր, այս օրի հասնի: 

«Խաչատրյանը մասնագետ չի, նույնիսկ որպես կինոռեժիսոր չի կայացել: Նա պետք է միանշանակ հեռանա այդտեղից, և նրա փոխարեն մասնագետներ պետք է գան: Դրսում նույնպես շատ լավ հայրենակից մասնագետներ ունենք: Ինքը մեր ազգային և մասնագիտական նկարագրի հետ է խաղում: Նման մարդը չի կարող նման կառույց ղեկավարել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular