ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմատական փոփոխությունները պետք է հանրաքվեի միջոցով կարգավորվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկամուտների և արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկվող գումարների հարկման, իսկ իրականում ընդհանուր հայտարարագրման հարցը, որն այս օրերին մեկ բաժակ ջրում փոթորիկի էֆեկտ առաջացրեց, ավելի շատ քաղաքական շահարկման առարկա դարձավ, քան բովանդակային քննարկման ենթարկվեց: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով , սակայն, իրականում այն կապված է հակաստվերային և հակակոռուպցիոն քաղաքականություն վարելու պահանջի հետ, որը երկար տարիներ օրակարգ է բերվել, բայց ամեն անգամ տորպեդահարվել է: Եվ դա բնական է, քանի որ կարող էր բումերանգի էֆեկտ առաջացնել և հարվածել շատ–շատերին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների:

«Եթե այն ժամանակ բնակիչների ունեցվածքի ողջ պատկերը հայտարարագրվեր, բնականաբար կբացահայտվեր, որ իշխանություն, պաշտոն ունեցող մարդիկ առիթն օգտագործում են որպես հարստացման աղբյուր: Կամ կբացահայտվեին ապօրինի բիզնեսներով հարստացող գործարարների կողմից հարկերը չվճարելու դեպքերը: Եղել են մարդիկ՝ թե՛ պաշտոնյաներ, թե՛ գործարարներ, որոնք սեփականաշնորհման կասկածելի գործարքների ժամանակ են հարստացել, իրենց ունեցվածքի մի մասը գրանցել են այլոց անուններով, կեղծ ընկերություններ են գրանցել: Մի խոսքով՝ հայտարարագրման թեման այս ամենի հետ է առնչվում: Բայց գլխավոր խնդիրը հայտարարագրման ինստիտուտի լիարժեք ձևակերպումը պետք է լինի, նոր պետք է խոսք գնա ներդրման մասին»,– ասաց Ա. Մարգարյանը: 

Նման քայլ կատարելու համար իշխանության լիակատար լեգիտիմություն էր նաև հարկավոր, որը երկար տարիներ չի եղել մեր երկրում: Եվ հիմա, երբ այդ հիմքերը կան, հարկավոր է մտածել նաև այս մասին, համոզված է տնտեսագետը: Նա այդ համակարգի ներդրման հարցում խնդիր չի տեսնում, քանի որ այն նաև զսպաշապիկ կարող է լինել նոր իշխանությունների համար: 

«Լուրջ քաղաքականություն վարելու համար պետք է եկամուտներն ադեկվատ լինեն ծախսերին: Կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի, որ հարստության իրական հասցեատերերին հարկային դաշտ բերելու համար կօգնի նաև հայտարարագրում իրականացնելը: Ինչ վերաբերում է հայտարարագրման մոդելներին, ապա, իմ կարծիքով, պետք է այս թեմայի շուրջ իրական բանավեճ ծավալել: Հարկավոր է ֆիքսել այն զրոյական կետը, որից հետո կարելի կլինի հայտարարագրման համընդհանուր համակարգ ներդնել: Դրանից հետո արդեն կարտացոլվեն եկամուտներն ու դրանից հետո ստեղծված ունեցվածքը: Այսինքն, սկզբում պետք է հասկանալ, թե ով ինչքան ունեցվածք ունի, որից հետո իրականացվող քայլերը կարող են դառնալ ընդհանուր քաղաքականության ռազմավարության թեմա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Իրականում հարցը թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական դաշտում է, քանի որ ներկա իշխանությունները տնտեսությունը քաղաքականությունից տարանջատելու նպատակ ունեն, ասում է տնտեսագետը: Դա նաև կօգնի հասկանալ, թե ազգային հարստությունն ինչ ձևով է բաշխվել: Եթե գույքահարկ գանձելու քաղաքականություն է վարվելու, ապա նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ գույք կա, ինչպես է այն բաշխված և ինչքան հարկ է մուծվում դրանց համար: «Այսինքն, կա նույնականացման խնդիր: Հարկավոր է պարզել, թե քաղաքացիների ունեցվածքի ո՞ր մասն է երկրի ներսում, ո՞ր մասն է երկրի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է արտերկրում աշխատող մեր հայրենակիցներին, ապա եթե քաղաքացին այլ երկրում է եկամուտ ստեղծում, որի հետ Հայաստանը ստորագրել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա Հայաստան փոխանցվող ո՛չ ամբողջ գումարը, ո՛չ էլ դրա մի մասը, իհարկե, չպետք է հարկվի:

Բայց այս և նմանատիպ հարցերի չիմացության պատճառով բավականին աղմուկ բարձրացավ համացանցում, որին, կարծում եմ, առաջիկայում փուլ առ փուլ հնարավոր կլինի անդրադառնալ»,– ասաց Ա.Մարգարյանը:

Վերջինիս կարծիքով, այս օրերի տրամաբանությունից ելնելով՝ հասկանալի է, թե ինչու է հարցի միայն քաղաքական ենթատեքստն ավելի շատ քննարկվում, քան բուն բովանդակությունը: Սակայն, որ հարցն ավելի շատ տնտեսության առողջացման դաշտում է, քան մեկ այլ, միանշանակ է: Բացի այդ, ըստ մասնագետի, այն դեռ պետք է մասնագիտական և փորձագիտական լուրջ քննարկման ենթարկվի: «Պաշտոնական հավաստիացումներն այս պահին ցույց են տալիս, որ արտագնա աշխատողների մասով դեռևս որևէ քայլի մասին խոսք գոյություն չունի: Ինչ վերաբերում է հասարակության սեփականության հայտարարագրմանը, ապա դա պետք է առողջ բանականության շրջանակներում քննարկվի՝ հաշվի առնելով մեր երկրի վիճակը, աղքատության շատ բարձր մակարդակը, մարդկանց տրամադրությունները և այլն: Եվ, ի վերջո, պետք չէ մոռանալ, որ սա այն հարցերից է, որի լուծումը գուցե հարկ լինի հանրաքվեի միջոցով որոշել: Ու եթե մեր իշխանությունները շատ հարցերի պատասխաններն ուղիղ ժողովրդավարության միջոցով են փորձելու ստանալ, ապա լավ կլինի, որ հարկային արմատական փոփոխությունները, որոնք պետք է օրենսգրքում ամրագրվեն, հանրաքվեի միջոցով կարգավորվեն»,– ասաց Ա. Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular