ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության համար. Տ. Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը մեծ առաջխաղացում է գրանցել 2030 համընդհանուր օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում:  Տիգրան Ավինյանը վերհիշեց նաև, որ վերջերս Շոմբի Շարփի հետ մասին անցկացրել էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար։ Նա հավելեց, որ կառավարության առաջնահերթություններն են ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, օրենքի գերակայությունը ու մարդու իրավունքների պաշտպանությունը, արդյունավետ կառավարաման համակարգի ստեղծումը, ներառական տնտեսական աճի ապահովվումը, և, այս առումով, երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափ կստանան գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք միանաշանակ լինելու են Հայաստանի անկախ պատմության ընթացքում ամենաազատն ու թափանցիկը, ինչի ապահովման գործում ՀՀ կառավարությունը կրկին սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի՝ մասնավորապես ՄԱԶԾ-ի հետ:

Շոմբի Շարփն իր խոսքում նշեց, որ ՄԱԶԾ-ն արդեն 25 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և ռազմավարական գործընկեր է հանդիսանում կառավարության համար՝ հատկապես կայուն զարգացման առավել բարդ մարտահրավերները հաղթահարելու գործում: ՄԱԿ-ի մշտական համակարգողը բարձր գնահատական տվեց ՀՀ կառավարության և միջազգային  դոնորների հետ հաստատված համագործակցությանը՝ միտված  Հայաստանում ՄԱԶԾ նպատակների իրականացմանը, մասնավորապես կայուն զարգացման տեսլականին համաձայն աջակցությունը համայնքներին աղքատությունը հաղթահարելու, եկամուտի կայուն աղբյուրներ ստեղծելու, կարողությունները զարգացնելու, իրավունքները կյանքի կոչելու առումով: Շոմբի Շարփն ասաց, որ այժմ երկրում հնարավորությունների յուրահատուկ պատուհան է բացվել և ՄԱԿ-ի ներկայացուցչությունը պատրաստ է առավելագույնս նպաստել հավակնոտ բարեփոխումների իրականացմանը:

Նիստի ընթացքում կողմերը նշեցին, որ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայումը հնարավորություն է տալիս վերագնահատել անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքը, անհրաժեշտ շտկումներ մտցնել և շարժվել առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular