ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈԱԱԿ-ը և բուհերը համագործակցության հուշագիր ստորագրեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) և 8 բարձրագույն ուսումնական հաստատություններ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրի նպատակն է համագործակցության միջոցով բարելավել, զարգացնել և ամրապնդել բուհ-աշխատաշուկա կապը:
Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստաթղթով կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել որակավորումների ոլորտային շրջանակների մշակման նպատակով իրականացվող հետազոտական ծրագրերի նախագծման, փորձարկման և իրականացման համատեքստում, ինչպես նաև իրականացնել տեղեկատվության փոխանակում:
ՏԵՄՊՈՒՍ-ի «Համալսարան գործատու» հայկական համակարգող գործակալության (ԱՐԱՐԱՏ) ամփոփիչ համաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեցին ծրագրի գործընկեր 8 բուհերը`ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում այլ բուհեր ևս կմիանան հուշագրին:
Պարոն Թոփչյանը նշեց, որ արագ զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում կարևոր է, որ ուսանողի կրթությունը լինի առաջանցիկ, որպեսզի ավարտելիս նրա գիտելիքներն աշխատաշուկայում լինեն մրցունակ, ոչ թե արդեն հնացած: Իսկ դա հնարավոր է միայն համալսարան-աշխատաշուկա համագործակցության պարագայում:
ԱՐԱՐԱՏ ծրագրի շրջանակներում ստեղծվել է Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը (ՀԱԱՑ), մշակվել է որակավորումների շրջանակ Մանկավարժություն, ՏՏ և Տնտեսագիտություն ոլորտների համար: ՀԱԱՑ-ի շրջանակներում նախատեսվում է որակավորումների շրջանակ ստեղծել նաև մյուս ոլորտների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular