ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն  կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,- Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:  

«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- նշել է ԿԳ նախարարը:

Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել  իր դիտարկումներն ու մոտեցումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular