ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը ԹՈՒՄՈ կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, այնպես էլ գլոբալ հարցերի՝ 21-րդ դարի հմտություններին, հօգուտ ապագայի արվող ներդրումներին և այլ թեմաների:

Երեխաների բարձրացրած հարցերին իր խոսքերում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. «Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողություն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»:

Նախագահի բնորոշմամբ՝ իր համար երեխաներ, որպես այդպիսիք, չկան, կան անհատներ՝ անկախ տարիքից, և ծնողի դերը, կրթելուց բացի, երեխայի տաղանդը հայտնաբերելն է, քանի որ ոչ տաղանդավոր երեխաներ չեն լինում:

Անդրադառնալով օրվա բանախոս երեխաների կողմից բարձրացված՝ կրթական համակարգին վերաբերող խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ բոլոր ժամանակներում, անգամ իր ուսանողության տարիներին, կրթական համակարգի փոփոխության հարցեր բարձրացվում էին: «Ուսուցչի դերը ոչ միայն կրթելն է, այլև կրթվելն ու երեխայի մեջ գտնելու այն տաղանդը, շնորհքը, որը երեխան ունի, ինչպես նաև աջակցել, որ այդ տաղանդը զարգանա: Սա է ուսուցչի դերը՝ մանկապարտեզում, դպրոցում, թե համալսարանում: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն փայլուն ժողովրդի զավակ է, այլև ունի տաղանդ, որը մի օր կբացվի»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ուսուցիչն էլ իր հերթին իր հեղիանկության համար պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի վայելի աշակերտների հարգանքը: «Ուսուցչի և աշակերտի միջև երկխոսություն պետք է լինի: Այդ երկխոսությունը պետք է սկսվի վաղ տարիքից ու շարունակվի մինչև համալսարան, և այդ դեպքում կունենանք իդեալական դպրոց, ուսուցիչ և աշակերտ: Մի կասկածեք՝ գիտելիքը կարևոր է»,-ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանը նաև ցանկացել է անձամբ ծանոթանալ միջոցառման մասնակիցներից 12-ամյա Գոռ Համբարձումյանի հետ, ով թեև տեսողական խնդիր ունի, բայց դասերից բացի, զբաղվում է նաև երաժշտությամբ, սպորտով: Դիմելով Գոռին՝ նախագահն ասել է, որ ֆիզիկական խնդիր կամ հաշմանդամություն ունենալը երբեք թերություն չէ: «Գոռը ոչնչով չի տարբերվում, գուցե շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան մեզնից շատերը: Որևէ ֆիզիկական թերություն ունենալը թերություն չէ: Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ»: Միայն մի հիասթափվիր, մի վախեցիր, դու լիարժեք մարդ ես, ուժեղ մարդ ես, հաջողություն քեզ»:

Նա պատմել է , որ վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում եղել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, շփվել է այնտեղ աշխատող շնորհալի երեխաների հետ ու շատ տպավորված է:

«Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական ապագա ունի, ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք մարդ է, ձեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այն մեծ երազանքին, որ ունեք: Մենք բոլորս միասին պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծենք այն երկիրն ու կրթական համակարգը, որն ուզում ենք: Մենք կարող ենք դա անել: Դուք եք լինելու պատասխանատուն, որ Հայաստանն ունենա աշխարհի ամենալավ կրթական համակարգը: Վստահ եղեք, ուժեղ եղեք և գնացեք առաջ, երբեք չկորցնեք ձեր շնորհքը, զարմանալու, հայտնաբերելու, հարց տալու և սովորելու ունակությունը», -ընդգծել է նա:

Նախագահը մասնակցել է նաև ելույթներին հաջորդած քննարկումներին, պատասխանել երեխաների հարցերին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular