ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքին ընդառաջ տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ դրամահավաքին:

«Տասնամյակների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում մեծ ծրագրեր է իրականացրել: Այսօր Արցախն անճանաչելի է դարձել և դրա մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մասնավորապես, ձեր դերը շատ կարևոր է: Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացնում է ծրագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Կաթիլային համակարգ, խորքային հորեր, արևային էներգետիկա. Դրանք այն ուղղություններն են, որոնք ապագան են մեր երկրի: Տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ այսօր կարևոր է: Մրցունակ տնտեսություն ունենալու համար առաջին հերթին հարկավոր է ունենալ գրագետ տնտեսավարություն, իսկ դա պահանջում է տեխնոլոգիաների ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ այն, ինչ դրամահավաքի ընթացքում համահայկական ուժերով կհավաքվի,   ուղղվելու է հանուն մեր երկրի ու ապագայի: «Նաև ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին տարվա փորձը՝ ուղղված կաթիլային համակարգի, խորքային հորերի և արևային էներգետիկայի ոլորտին, արդեն իր դերակատարությունն ու մասնակցություն ունի, և մենք տարիների ընթացքում ականատես ենք լինելու, թե ինչ դեր է խաղալու Արցախի և Հայաստանի տնտեսության համար: Նորից ուզում եմ համոզված հայտարարել, որ համահայկական ուժերով հավաքագրված մեր բոլոր ռեսուրսները նպատակին են ծառայելու»,- եզրափակել է Հարությունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular