ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես Հայաստանից մեկնելու եմ. Գեւորգ Կոստանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երկրից երբեք չեմ գնալու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավոր է վերջինս մնա եւ իր գործունեությունը շարունակի Հայաստանում։

«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երկրից երբեք չեմ գնալու։ Երկրից ես չեմ կարող կտրվել որեւէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության տարբեր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն եւ առաջարկներ երկրից դուրս տարբեր միջազգային կառույցներում աշխատելու, բայց մերժման պատճառը եղել է այն, որ ինչ–որ ժամանակահատված ես գտվել եմ դրսում, բայց սա մեր երկիրն է, գալիս է մի պահ, երբ քո որոշումը բարոյական հարթության մեջ է, քան աշխատանքային։ Ես անկեղծ եմ ասում՝ աշխատանքային խնդիր չունեմ»,–հայտնեց պատգամավորը։

Դիտարկմանը ի պատասխան, թե նա ամեն դեպքում խորհրդարանում չէր աշխատելու, Կոստանյանը նկատեց. «Այնպես չէ, որ ես հնարավորություն չունեի նաեւ պառլամենտ մտնելու համար միջոցներ ձեռնարկելու, բայց պառլամենտական գործունեությունը ինձ համար շատ հոգեհարազատ չէ, քանի որ այն այնուամենայնիվ իր մեջ քաղաքական տարրեր է պարունակում, իսկ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքական դրսեւորումների մեջ որեւէ կերպ ներգրավվելուց։ Ես որոշում էի կայացրել, որ ես պառլամենտական գործունեության մեջ երբեւէ ներգրավված չեմ լինելու, առնվազն առաջիկա 5 տարին հաստատ»։

Նախկին դատախազը մանրամասնեց, որ ոլորտը, որում կաշխատի արտասահմանում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին կառնչվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular