ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կախարդական փայտիկը կոտրվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց իշխանությունը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Թե որ պարտավորությունների մասին է խոսքն, իհարկե, անհասկանալի է ու թերևս ունի պարզաբանումների կարիք: Եթե խոսքը հեղափոխության սկզբնական փուլում հնչած այն խոստումների մասին է, որ իքս քանակի մարդկանց առկայության դեպքում Փաշինյանը իշխանափոխություն կանի, ապա իսկապես կատարվել են բոլոր պարտականությունները: 

Կատարե՞լ է այս իշխանությունը ստանձնած պարտավորությունների, թե՞ ոչ, կարելի կլինի հասկանալ միայն այն բանից հետո, երբ պարզենք, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը: Ու քանի որ հրապարակավ առկա է միայն պարտավորությունների ստանձնման մեկ միասնական, համակարգված փաստաթուղթ, ապա ստիպված ենք այս հարցում առաջնորդվել հենց այդ փաստաթղթի բովանդակությամբ: Խոսքը հեղափոխության օրակարգային հինգ կետերի մասին էր, որը ներառում էր դատական ռեֆորմի իրականացում, կապիտալի ու բիզնեսի տարանջատում, կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներմուծում:Առայժմ այս կետերից որևէ մեկն իրականացված չէ: Միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, որ հայտնվեց իշխանության ուշադրության կենտրոնում, սակայն չեղավ բավարար ջանքի գործադրում այդ փոփոխությունն իրականացնելու համար: Եթե փորձում ենք հասկանալ՝ կատարվել են արդյոք հեղափոխության կողմից ստանձնված պարտավորությունները, ապա այլ փաստաթուղթ, արձանագրված այլ բովանդակություն, քան հինգ կետերից բաղկացած այս օրակարգն է, չունենք:

Պարզ է, սակայն, որ Փաշինյանը խոսում է այլ օրակարգի մասին, առավելապես նկատի ունենալով արտահերթ ընտրությունները, մոնոպոլիաների ու կոռուպցիայի վերացումը և այլն: Այսինքն, ակնհայտ է, որ հեղափոխության օրերին ֆորմալիզացված միակ օրակարգ–փաստաթուղթն ու Փաշինյանի պատկերացրած օրակարգը բավականին տարբեր են: Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որն է Փաշինյանի օրակարգը, թեկուզև չգրված, ինչպիսի բովանդակություն ունի այն:

Եթե որևէ կոնկրետ բովանդակություն չկա, և այս խոսքերն ասվում են առավելապես հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների կոնտեքստում, ապա նույն այդ կոնտեքստում պարզ է, որ հեղափոխությունը չի կարող սահմանափակվել միայն խոստացված կոնկրետ պարտավորություններով, որոնք կատարելուց հետո այն, ենթադրվում է, որ պետք է ավարտվի: Հեղափոխությունը արտասովոր ռիթմ է ենթադրում, կտրուկ ու բեկումնային փոփոխություններ, այն, ի վերջո, տարեվերջյան քննություն չէ, որ կարելի է կոնկրետ ժամանակ հանձնել ու հանգստացած շունչ քաշել: Մեծ հաշվով հեղափոխությունն անդադար շարժման մեջ գտնվող պրոցես է: Հետևաբար անհասկանալի է ոչ միայն, թե ինչ պարտավորությունների մասին է խոսում Փաշինյանը, այլև այն, թե ինչպես կարող է հեղափոխությունը սահմանափակվել լոկ ասված կոնկրետ կետերի իրականացմամբ կամ չիրականացմամբ:

Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ նա ունի: Փոխաբերական իմաստով սա, իհարկե, նշանակում էր, որ նա գիտի արագ ու կտրուկ փոփոխությունների լուծման տարբերակներ, մի բան, որ չգիտեին նախկին իշխանությունները: Այժմ, սակայն, խոսելով հեղափոխության պարտավորությունները կատարել վերջացնելու մասին, խոսելով այն մասին, որ իշխանության խնդիրը միայն բյուջեն չթալանելն է, իսկ մնացյալը քաղաքացիների անելիքն է, դասեր տալով հասարակությանը, հորդորելով աշխատել ու չբողոքել՝ Փաշինյանն ակամայից կա՛մ փորձում է իջեցնել սպասելիքների բարձր նշաձողը, որը հենց ինքն է սահմանել, կա՛մ փորձում է պատասխանատվությունը գցել հասարակության վրա՝ զգուշանալով հետագա անհաջողություններից, կամ էլ ակամայից հայտարարում է, որ հեղափոխությունն ավարտվել է, ու այժմ մենք անցում ենք կատարում սովորական քաղաքական ռիթմի: Կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի կախարդական փայտիկը կոտրվել է կամ գոնե առայժմ ճաքեր է տվել: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular