ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ այգիները 15 տարի առաջ չկային. Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը հակադարձում է Դավիթ Սանասարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը  նախօրեին հայտարարել է, թե Արտաշատի ՋՕԸ-ի մասին առաջիկա հինգշաբթի օրը, հավանաբար, տեղեկություն կհրապարակվի, իսկ այս պահին դեռ  ստուգումները շարունակվում են:

«Դուք գիտեք, գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված: Ապօրինի օգտվում էին ջրից, ըստ տվյալների՝ շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել: Քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ ու յուրացումներ կան Արտաշատի ՋԸՕ-ում, ինչի մասին հավանաբար հինգշաբթի օրը կխոսենք»,- հայտարարել է Դավիթ Սանասարյանը և հավելել, որ մոտավոր գնահատականներով խոսքը տարեկան մոտ  10 մլն դրամի վնասի մասին է, որը գնահատվում է պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնաս: Սանասարյանի կարծիքով՝ իրականում սակայն ավելի մեծ ծավալի չարաշահումներ կան, և գործը կհասնի անգամ  նախորդ 14 տարիների ջրային կոմիտեների ղեկավարներին:

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝  Հովիկ Աբրահամյանի իմացությամբ կամ մասնակցությա՞մբ են եղել այդ խախտումները: Ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասել է, թե  նա խոշոր տնտեսավարող է եղել, վարչապետ, ԱԺ նախագահ: «Եթե 15 տարի հետ գնանք և տեսնենք, թե ինչ պաշտոններ է ունեցել, եթե չի իմացել, շատ ավելի վատ»,- հայատրարել էր Սանասարյանը:

Փաստացի պետական վերահսկողական ծառայության ղեկավարը նախկին վարչապետին և ԱԺ նախագահին մեղադրում է ջրագողության մեջ՝ ոչ ավել ոչ պակաս տարեկան 10 մլն դրամի չափով: Մենք այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ընկերությունից:  «Արտաշատ Վինկոն» ընկերության գլխավոր գյուղատնտես Վիրաբ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրո առարկա այգիների մակերեսը մոտ 15,5 հա է: Դրանից 12 հա այգին տնկվել է 9 տարի առաջ, իսկ 3,5 հա՝ 5 տարի առաջ. «Այսինքն՝ այդ այգիները ընդամենը 9 տարի առաջ են հիմնվել, ինչպես կարող էր 15 տարվա ոռուգման ջրի խնդիր լինել, երբ այդ այգիները 15 տարի առաջ գոյություն չեն ունեցել»,- զարմացած հարցնում է գտյուղատնտեսը՝ արձագանքելով Դավիթ Սանասարյանին: Վիրաբ Գալստյանի խոսքով՝ իրենք այգու տարածքում ունեն ջրհոր, որտեղից էլ ջրում էն այգին. «Եթե ջրհորի ջուրը չի բավականացնում, մենք դիմում ենք Արտաշատի ՋՕԸ-ին, համապատասխան կանխավճար կատարում և նոր միայն ստանում ոռոգման ջուր»,- տեղեկացրեց  «Արտաշատ Վինկոն» ընկերության ներկայացուցիչը՝ հավելով, որ պատրաստ են հրապարակել բոլոր փաստաթղթերը, որոնք կփաստեն, որ իրենք ոռոգման ջուրը ձեռք են բերել միանգամյան օրինական ճանապարհով: Թե ինչու է Դավիթ Սանասարյանը թիրախավորված առաջ տանում ոռոգման ջրի այս պատմությունը, գյուղատնտեսը դժվարացավ պարզաբանել:

Մեր կողմից հավելենք, որ եթե հարուցվել է  գործ և ընթանում է նախաքննություն, ապա պետք է սպասել նախաքննության ավարտին:  Պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից «եթե»-ով և «հավանաբար»-ով գնահտականներ հնչեցնելը անմեղության կանխավարկածի խախտում է, նախընտրական շրջանում քաղաքական դիվիդենտներ շահելու  անհաջող փորձ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular