ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահակ Պողոսյան. «Մինչև երկրում լյուստրացիա չլինի, այդ հարցը չի լուծվի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը այսօր հյուրընկալել է նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանին, որի հետ զրուցել ենք փոփոխությունների իր տեսլականի, ԱԺ արտահերթ ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ: 

Անցումայինից մի նոր անցումային էտապի խորհրդարան

Սահակ Պողոսյանի դիտարկմամբ՝ ներկայիս փուլը շատ կարևոր է:

«Անցումային այս իրավիճակն աննախադեպ է մեր երկրի համար: Նոր խորհրդարանից սպասելիքները շատ են, որովհետև, միգուցե, չհաշված առաջինը, նախորդ բոլոր խորհրդարաններն ընտրովի չէին: Նշանակովի խորհրդարաններ էին, իսկ նշանակովի խորհրդարանն աշխատում է նշանակովի խորհրդարանի պահանջներին համապատասխան: Այս խորհրդարանը պետք է տարբերվի նախորդներից իր ընտրվելու հնարավորություններով, ինչն արդեն ձեռքբերում կլինի: Այսինքն՝ գոնե հաջորդ խորհրդարանների համար նախադեպ կլինի: Ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը երկար կյանք կունենա, որովհետև այն, կարծես թե, անցումայինից մի նոր անցումային էտապի ժամանակաշրջանի համար նախատեսվող խորհրդարան է, որը, բնականաբար, կունենա որոշակի գործառույթ: Հուսով եմ, որ այդ գործառույթը նոր ԱԺ–ն կկատարի»,–մեզ հետ զրույցում ասաց Սահակ Պողոսյանը: 

Նրա խոսքով, նոր ԱԺ–ն, ամենայն հավանականությամբ, անցումային կլինի, որովհետև ունենք սահմանադրական խնդիրներ. «Այսինքն՝ այդ սահմանադրական խնդիրները մինչև չլուծվեն, խորհրդարանը չի կարող լիարժեք կատարել իր գործառույթը: Ես չեմ կարծում, որ այսօրվա ռեյտինգային համակարգով կընտրվի այն խորհրդարանը, որը լիիրավ և հարյուր տոկոսով պետք է ծառայի ժողովրդին»:

Ընդդիմությունն անհրաժեշտություն է, բայց ոչ ՀՀԿ–ի շարքերից

Ինչ վերաբերում է ներկայիս փուլին, 90– ականների հետ համեմատություններին ու «դեժավյուին», որոնք շատերն են ապրում, Սահակ Պողոսյանն ընդգծեց.

«Ժողովուրդը միշտ ունի այդ վախերը: Անձամբ ես այդ վախերը չունեմ: Որովհետև այն կարգախոսները, որոնցով տեղի ունեցավ իշխանափոխությունը, ժողովրդի պահանջն էին: Հիմա այս նոր անցումային էտապում այդ կարգախոսներից որոշ հարցեր գոնե պետք է լուծվեն, որովհետև, հիմա, տեսեք՝ ՀՀԿ–ն ասում է՝ «մենք կլինենք ընդդիմադիր», բայց հարց է՝ ինչի՞ն պետք է ընդդիմադիր լինեն: Իրենց՝ ընդդիմություն լինելը մի տեսակ աբսուրդ է: Ես չեմ հասկանում, թե ինչին պետք է ընդդիմություն լինեն: Նրա՞ն, ինչը նոր իշխանություններն են առաջ քաշում: Այսինքն՝ նախորդ իշխանությունների բացթողումներին, հանցագործություններին, այդ ամենը հանրայնացնելուն, պատասխանատվության ենթարկելու հանգամանքին, որ մեր շարունակական կյանքում դա չկրկնվի: ՀՀԿ–ն չի կարող որպես ընդդիմություն ընկալվել, որովհետև առաջադրած բոլոր կարգախոսներն իրականում հենց իրենց դեմ են: Այսինքն, եթե դուք ընդդիմություն եք, ապա ինչո՞ւ էիք զբաղված նրանով, ինչով զբաղված էիք մինչև հիմա: Ընդդիմությունը անհրաժեշտություն է, բայց չեմ կարծում, որ ընդդիմությունը նրանց շարքերից պետք է լինի: Ընդդիմությունն ինքնըստինքյան կծնվի, որովհետև ընդդիմությունը ծնվում է այն դեպքում, երբ կա խնդիր, որի հետ մարդիկ համաձայն չեն: Ստացվում է՝ ՀՀԿ–ն համաձայն չէ այն ամենի հետ, ինչն ինքն արել է»:

Նա ընդգծեց, որ հետևելով ՀՀԿ–ի այսօրվա առաջադրած գաղափարներին, կարող է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում այն ամենից, ինչը նախկինում էին ասում. «Գաղափարական փոփոխություն չկա, ուղղակի փորձում են հակադրվել ամեն մի նոր գաղափարի: Նեղացածի, կորցրածի պահվածք կա՝ «դուք հիմա այստեղ կսխալվեք, մենք՝ կուրախանանք»:

Հիմնարար բացթողումն ու իներցիայի վտանգը

Սահակ Պողոսյանի խոսքով, նոր իշխանության գործունեության առումով գնահատականներ հնչեցնելու վերաբերյալ ժամանակը նշանակություն ունի, բայց ամբողջ խնդիրը, ըստ նրա, հետևյալն է.

«Երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, այն տեղի ունեցավ ամենավերին էշելոնում: Այսինքն՝ փոխվեց Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, բայց օրենսդիր, դատական իշխանությունը մնաց նույնը: Նրանք բոլոր անհնար և հնարավոր ինստիտուտներով փորձում էին պայքարել և պայքարում էին նոր իշխանության դեմ, ու դիմադրությունը սոսկալի մեծ էր: Դրա համար այդ կարճ հատվածում ամենամեծ խնդիրը, որն ուներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հենց այդ նույն նախորդների՝ դեռ գործող ինստիտուտների դեմ պայքարելն էր: Ձեռքերը կարծես դեռ ազատ չէին, որ զբաղվեր այն բնականոն աշխատանքով, ինչը պետք է անի կառավարությունը: Պատճառն այն է, որ ամեն տեղ՝ միջին և ցածր էշելոններում, հին իշխանության ներկայացուցիչներն էին: Բայց սա դեռ կշարունակվի՝ բավականին ժամանակ կշարունակվի: Մինչև երկրում լ յուստրացիա չլինի, այդ հարցն, ըստ իս, չի լուծվի և այսպես իներցիայով պիտի շարունակվի»:

Նրա դիտարկմամբ՝ նույն 90–ականների ամենամեծ խնդիրն այն էր, որ այդ լ յուստրացիան տեղի չունեցավ: 

«Այսինքն՝ հին, սովետական վարչական նոմենկլատուրան տեղափոխվեց նոր իշխանական համակարգ, և նրանք աշխատեցին ոչ թե պետության կայացման համար, այլ ի օգուտ սեփական շահերի: Հիմնարար բացթողումն այստեղ է: Եթե հիմա էլ լ յուստրացիա տեղի չունենա…

Ասում են՝ նախորդ իշխանություններից բերենք արհեստավարժ կամ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք ինչ–որ բան են արել, բայց ես շատ չեմ հավատում, որ կան այդպիսիք, որոնք կարող են նոր իշխանությունների առաջադրած նոր գաղափարների հետ հաշտվել և աշխատել: Նոր իշխանությունները նոր մշակույթ են առաջ քաշում, որը 180 աստիճանով հակադրված և հակացուցված է հներին: Ուղղակի դրա դիմադրությունը շատ մեծ է»,–ամփոփեց Ս. Պողոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular